Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեռ գոյություն ունի և դեռ դեր է խաղում։ Բայց սրա մասին մի այլ անդամ։


Մեկ մտնենք հնության պաշտպանների շրջանը և տեսնենք, նրանք ինչ են խոսում։


— Հայր սրբազան, ձեր մասին բողոք են գրել կաթոդիկոսին, ձեզ ամբաստանում են, ձեզ համարում են...


— Այո, ինձ համ արում են թունավորող։ Եմ ստորոգի թշնամիս զրպարտության ծայրահեղն են ընտրել։ Ես գիտեմ իհարկե, թե ոյք են այդ բանի հնարողները և ինչ նպատակով, բայց դու հո գիտես, Ալեքսանդր ջան, որ այդ մի սև զրպարտություն է։ Առանց զրպարտության էլ ես այսուհետև պետք է տեղի տամ իմ հակառակորդներին։ Ես առաջուց էլ գիտեի, որ Ներսեսից հետո, որ իմ միակ պաշտպան էր էջմիածնեցիք ինձ իրանց միաքանակից չհամարելով պիտի հալածեն։ Շեկ օձը պիտի դուրս սողաիր բնից և գա իմ տեղս նստի։ Նրա աղվեսն այստեղ արդեն պատրաստում է նրա ճանապարհը։


— Ի՞նչ պետք է անել. ոչ ամոթ գիտեն, ոչ պատկառանք


— Գիտե՞ս ինչ, Ալեքսանդր, շունը որ շուն է, իր տիրոջ հացն ուտում է, նրա դռանը հաչում։ Մենք պետք է շանից էլ վատթար լինենք, որ մեր եկեղեցու հացն ուտենք և նրան չպաշտպանենք գոՂԵր հԱրձակմներից։ Ինչ է իմ հանցանքը. այն միայն, որ ես իմ եկեղեցին և նրա գվիթը դպրոց պաշտպանում եմ, և չեմ թողնում ավազակների ձեռքը ընկնի։ Թող կաթողիկոսը լսե դրանց, թող փռխե, ես դարձյալ չեմ դադարել սաղմոսերգվի հետ ասելու. ((Ուսուցից անօրինաց զճանապարհս քո և ամբարիշտք աո քեզ դարձրին ։


— Ձեր բանը հեշտ է, սրբազան հայր, բայց մեղ ավելի են ուզում խայտառակել։ Հաշիվ են պահանջում մեզանից ուղում են վռնդել դպրոցից նոր հոգաբարձուներ են ուզում ընտրել, նոր կանոնադրություն են շինում։


— Թող անեն, ինչ ուզում են։ Ժամանակս փոխվել է։ Չե՞ս տեսնում, ի՞նչ մարդիկ են հրապարակ դուրս եկեք