Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լուխ անցած բոլոր երիտասարդների վրա։ Այս բանը շուտով ասավ երիտասարդների ականջը, և մեկ օր նրանք մեկ լավ օյին խադացին Գ. Իվանիչի վրա։ Մեկը նրանցից մի վառվըռուն և աշխույժ պատանի Երիցուկ անունով, հնության կատաղի թշնամի— իր ընկերներից մի քանիսին կանգնեցրեց քաղաքի զանազան անկյուններում, որտեղով որ սովորություն ուներ անցնելու Գ. Իվանիչը' իր տնային միաձի կառքով, և պատվիրեց ամենին, որ Գ. Իվանիչն անցնելիս ամենքըն էլ ասեն, որ այդ մարդը գնացել է Փարիզ, այնտեղ հավատը փոխել և նոր հավատով եկել, թե նա լոթռանդ է դառել...


Սրա վրա շատ չանցավ, Գ. Իվանիչը որտեղով որ անցնում էր, ետևից բղավում էին խանութպանները. <<էկավ գալիս է լոթռնգը>>... Իսկ մրգավաճառները և բղավում էին և զանգահարում ամենքը միասին։ Այսպես քիչ քիչ և ամեն օր բղավելով չբավականացան, այլ ինչ որ փտած մրգեղեն ունեին— խնձոր, սեխ, ձմերուկ բոլորն էլ Գ. Իվանիչի գլխին թափեցին։ Չնայած որ կառապանը սրարշավ անցնում էր, որ իր աղային աղատե խայտառակ հարձակումներից, նրանք շրջապատեցին Հավլաբարի մեյդանումը և ուղում էին քարկոծել։ Այստեղ . ոստիկանությունը վրա հասնելով ազատեց Գ. Իվանիչին և տուն հասցրեց, բայց ամբոխն այնպես գրգռված էր, որ ուզում էր տունը կորզանել։ Վերջը առաջն որդը կանչեց բոլոր համքարության ներկայացուցիչներին, հասկացրեց նրանց, որ Գ. Իվանիչը մի շատ ջերմեռանդ և բարեպաշտ հայ քրիստոնյա է, թե թշնամի մարդիկ են նրա վրա այդ բանը տարածել և խաբել ժողովրդին»։

Սրանով ազատվեց. Իվանիչը և ազատ անց ու դարձ սկսեց։ Այս հանգամանքն այն լավ հետևանքն ունեցավ, որ այնուհետև դադարեցին ում և իցե լոթռանդ անվանելու, այդ տիտղոսի մոդան անցավ։


Հնությունը հեշտությամբ և առանց կովի տեղի չի տալիս նորությանը, մանավանդ եթե այդ հնությունը մի հաստա