Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տություն է և հների ճանկերում ամփոփված։ Ներսես կաթողիկոսը մի ինքնակալ էր, ոչ մի ձայն և ոչ մի իրավունք չէր տալիս ոչ ժողովրդին և ոչ հոգևորականությանը։ Ամենայն բանում խառնվում էր և ամենայն պաշտոնեի ինքն էր նշահակում։ Ինքն էր գործակալներ նշանակում նույնիսկ աշխարհականներից և ամենայն բողոք նրանը դեմ թողնում էր անկատար, որովհետև նա անպայման հավատում էր իր նշանակած մարդկանցը, և եթե նրանք շատ էին հարստահարում Ժողովրդին, ստրկության ժամանակ այդ աչքի չէր ընկնում, մի սովորական բան էր, ինքն էլ ուներ հողային ստրուկներ, և այսօր էլ նույն գյուղերը իր ազգականների ձեռին են։ Ուսումնարանը իրանն էր, հոգաբարձուք էլ ինքն էր հրավիրում իր ուզած մարդկանցը, իսկ նրա նշանակած մարդիկը ցկյանս էին վարում իրանց պաշտոնը։ Պատմությունը Ներսեսին շատ է բարձրացնում, երևի իր հաջորդների ջգրու։ Թե նա ազգասեր մարդ էր և ժիր, այս մասին ոչ ոք կասկած ունենալ կարող չէ, բայց նա իր բարձր անվան հավասար օգուտ չունի տված: Նրա անունն իրանից բարձր է։ Նա եթե միկողմ գներ իր միապետականության ձևը, սերտ սիրով կապեր իր։ Հետ հոգևորականությանը և ժողովրդին, ավելի շատ բան կարող էր անել։ Նա հեռացնում էր իրանից ազնիվ և խելոք մարդկանց և մոտ քաշում շողոքորթներին և հիմարներին։ Ժամանակակից ուսումնականներից ոչ մեկը նրանից գոհ չի եղել, և ամենքն էլ դժգոհությտմբ են հեռացել նրանից։ Նա ուսումնասեր մարդ չէր, այլ իշխանասեր. սիրում էր իշխել, տիրել և այս քան միայն։ Նրա մեջ իշխում էր իր ժամանակի թավադների ոգին, իշխանների ոգին, նրանցից մի մազի չափ բարձր չէր։ Նրա դպրոցը օրինավոր կարգի տակ ընկավ միայն նրա մեռնելուց հետո, իսկ նրա ժամանակ մի կատարյալ ավազականոց էր, մի հակակրթության տեղի, որտեղից կարող էին միայն փչացած մարդիկ դուրս գալ և ոչ երբեք բարեկրթված։ Որքան աշխատեց խեղճ Շանշյանցը, որ դպրոցին տա բարեպատշաճ դիրք և ծավալ, ներքին բարեկարգություն, բայդ Ներսեսը Շանշյանցի առաջարկություններն ըմբռնելու չափ կրթական հասկացողություն չուներ, նա ատում էր ուսումնականներին և առավել ևս, եթե ուսումնա-


305