Գետը կամ ծովի ալիքները քշած տանում են նրան. նա հոգնել է, թուլացել է, չի կարողանում մաքառել կատաղի ալիքների դեմ, և ջրասույզ լինելն անխուսափելի է։ Եվ ահա որտեղից որտեղ մի թուփ, մի ժայռ է հանդիպում, մի բաց երես վեմ է պատահում, կամ մի անմարդաբնակ կղզի, նա բռնում է մեկից կամ դուրս է գալի մյուսի վրա, հանգստանում է, նոր ում է ստանում և նոր ի նորո մաքառելու կարողությունː Մեջ ընդ մեջ քաղաքական վերակենդանությունը նոր ում է տալիս մաքառելու մինչև որ դարձյալ կարող կլինի մի անգամ ևս վերակենդանանալ։ Բայց պետք է հույս ունենալ, պետք է հավատ ունենալ. և ի նչն է, որ տալիս է այդ հույսն ու հավատը, եթե ոչ Անցյալի հիշաաակը, որի պահողը անցելուց մնացած գրականությունն է, որ դառնում է մի բարոյական և մտավոր սննդարար պաշար նոր կյանք ստանալու համար։ Սննդարար գրականությունը մեզ պես մի ազգ պետք ամեն բանից գերադասե, այս պատճառով, վերջացնելով խոսքս չեմ կարող առանց հիշատակության թողնել Թաղիադլանցին, Աբովյանցին, Նաղարյանցին, Նալբանդյանցին, Աղաբեգյանին և մեր բանաստեղծներին–Պատկանյանին և Շահազիղյանին, որոնց բռնած ուղղության և հայտնած մտքերի՝ ազդեցության տակ աճում և զարգանում էր նույն ժամանակվա նոր սերունդը, որից բողբոջելով ծլեցին և ծաղկեցին նշանավոր բանասերներ, վիպասերններ, թարգմանիչներ և խմբագիր– հրատարակիչներ։ Այդ շրջանը նույնքան փառավոր է, ինչքան և առաջինը, բայց այդ մասին գրելը թողնում եմ հետնորդներին։
- 890