ԻՄ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԻ ՀԵՏ Անցյալ հունվարի 20-ին Թիֆլիսից ճանապարհ ընկա դեպի Երուսաղեմ և փետրվարի 12-ին հասա Յաֆա պատմական Ցուպպեն։
Հենց որ մտա Յաֆայի հայոց վանքը, ուր սովորաբար հյուրընկալվում են Երուսաղեմ գնացող հայ ուխտավորները, այդտեղ վարդապետներից մեկը, կարծես բնազդմամբ դեմս ելավ և ասաց.
— Գիտե' ք, Հայրիկը հոս է։ Մինչդեռ ես մտածում էի, թե երբ պետք է հասնեմ Երուսաղեմ,- և Հայրիկի տեսությւննն արժանանամ, հանկարծ լսում եմ, որ ես արդեն Հայրիկի մոտն եմ։ Արդյոք վարդապետն իմացա՞վ, որ ես ավելի Հայրիկի ուխտավոր եմ, քան Երուսաղեմի, կասկածեցի ես և սկսեցի ապշածի պես վարդապետի երեսին նայել։ — Իրավ կըսեմ, Հայրիկը հոս է,— կրկնեց վարդապետը,– եթե տեսնել կուզեք, իմաց տամ իրեն։ — Այո , կուզեմ տեսնել,— ասացի ես այնպիսի եղանակով, որով իբր ուզեցա հասկացնել վարդապետին, թե իմ նպատակս ուղղակի Հայրիկին տեսնելս չէ, բայց ինչո՞ւ չտեսնել իբրև մի հետաքրքրական մարդու։ Ինքս էլ զգացի սակայն, որ դիմակավորվիլս շատ անհաջող պիտի լինի և արդեն' ՅԱ