Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինչպես հայելու մեջ' տեսնում էի դեմքիս ալյայլութըունը ներքին հուզմունքից։ — Ինչ ըսեմ, ի նչպես է ձեր անունը,— հարցրեց վարդապետր։Ես իմ այցետոմսը տվի իրան, բայց վարդապետի վերադարձին սսլասելու չափ համբերություն չունեցա։ Բարձրացա վերև և մտա մի սենյակ, ուր Հայրիկը նստած էր մի թախտի վրա և լրագիր էր կարդում։ Ինձ որ տեսավ, լրագիրը մի կողմ ձգեց և իր վեհ պատկերով իմ կողմը դարձավ հայրական ուրախ ժպիտով։ Ես կամացուկ մոտեցա Հայրիկին, շոքեցա առջևը, երկու ձեռքով բռնեցի սուրբ աջը և բոլոր գլխովս ծանրացա ծնկան վրա։ Չգիտեմ քանի վայրկյան տևեց, բայց ես ձեռքը բաց չթողեցի և ոչ ինքը ջանք արավ աղատվելու իմ ձեռքիցս։ Հայրիկի աջը ողողեցի հորդ արտասուքով, որ ինքն իրան աղբյուրացավ' բխելով ավելի կսկծա֊ լից, քան ուրախ սրտից։ Վերջապես Հայրիկը քաշեց ինձ և իր քովը նստեցրեց։ Մի քանի րոպե լուռ էինք և իրար երեսի էինք նայում։ Ես սաստիկ հուզված էի, չէի խոսել, Հայրիկը նույնպես, բայց էլի նա ընդհատեց մեր լռությունը։ Ծառային հրամայեց · որ ծխախոտ մոտ բերե և ղահվե պատրտստե։ Հայրիկի սեղանի վրա դրված էին «Ավետյաց երկրի Հրավիրակի» սրբագրությունները։ Վեր առա սկսեցի նայել։ — Երկրորդ տպագրությունն եք անում երևի,— ասացի։ –Այո ,— պատասխանեց Հայրիկը, և ավելացրեց,— աոաջին տպագրությունը եղել է քառասուն տարի առաջ, Մինջև այժմ շատ բան է փոխված այս երկրի մեջ, ես ևս կսկսիմ փոփոխություններ և հավելվածներ անել, Փորձ մը կրնեմ, որ տեսնեմ մարած չէ արդյոք իմ մեջ բանաստեղծության ընդունակությունս, որ ունեի երիտասարդությանս ժամանակ, և փորձս հաջոջ կթվի ինձի։ Ես կարդացի մի քանի կտոր նոր գրածներից և տեսա, որ ոչ միայն հաջող է, այլ գերազանց է աոաջինից։ Հա էրիկի սույն երկը այժմ տպագրվում է Երուսաղեմ պատկերա զարդ ե հոգուտ վանքի։ Միայն այս երգով չէ զբաղված Հայրիկը, այլ գրում է շարունակ է ուրիշ բաներ. 312