Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զբաղված է առավելապես իր պատմական հիշատակարանով։ Ղահվևից հետո Հայրիկը հրավիրեց նախաճաշի, և սկսեց զանազան հարցումներ տեղալ վրաս, թե ի նշ կա և ի նշ չկա մեր աշխարհում, ի՞նչ հոգս, ի՞նչ մտածմունք, ի՞նչ տրամադրություն , ինչպիսի անձնավորություններ են այս և այն ոք, թե որքա՞՛ն ստույգ են «Արևելքի» տարածած լուրերը մեր կողմերում այս և այն անցքի վերաբերությամբ, Ջրօրհնեքի աղետի մասին և այլն։ Ցաֆայում մնացի երկու օր Հայրիկից անբաժան։ Այս տարի Երուսաղեմում ձմեռն անսովոր ցուրտ է եղել։ Հայրիկն այդ ցրտից փախչելով' եկել էր Յաֆա, ուր եղանակը ձմեռ ժամանակ գարնանային է։ Երկու օրից հետո ես ուզում էի վերադառնալ Պոլիս, ուխտս արդեն կատարված համարելով, բայց Հայրիկը չթողեց ։ Գնա, ասաց, Երուսաղեմ. այնտեղ շատ բան կա հետաքրքրական և ուսումնասիրելու, և սկսեց պատմել, թե ինչ ու ինչ կա տեսնելու և ինչ վճարներ' տեսնելու համար։ — Վճարից չփախչես, ասաց, տուր, եթե փարադ պակասի, Հայրիկդ .այստեղ է, այդ մասին հոգ կտանե։ Գնա, ես էլ կգամ երեք օրից հետո, և ինքս կառաջնորդեմ քեզ։ Հայրիկ ինչպես խոստացել էր, շուտով եկավ և նրա հետևից ուխտավորների մի խուռն բազմություն։ Ուխտավորների թիվը այս տարի նախընթաց տարիներից ավելի է։ Շատերը Հայրիկի անունը լսելով գալիս են և ոտքերն ու փեշերը համբուրում։ Խեղճ մարդը հալ ու մաշ է լինում և հազիվ է կարողանում պաշտպանվել իր պաշտողներից։ Այս տեսաբաններին ներկա լինելով, ես ակամա այն համոզմանը եկա, որ եթե Հայրիկը, աստված մի արասցե, օտարության մեջ 313