Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՆՉ ՈՐ ՊԵՏՔ է ԹԱՔՑՆԵԼ ՄԱՐԴՈՒՑ, ԿԱՐԵԼԻ է ՉԹԱՔՑՆԵԼ ԹԱԹԻՑ ՈԻ ԴՐՈՇՄԵԼ ՆՐԱ ՎՐԱ ՄԵՐ ՀՈԳՈՒ ՄԵՋ ՊՏՏՎՈՂ ԲՈԼՈՐ ԱՆՑ ՈԻ ԴԱՐՉԸ Ամառն էր և այն-էլ ամենաշոք ամառներից մեկը։ Ընտանիքս ուղարկել էի Մանգլիս ամառանոց, իսկ ինքս տապակվում էի Թիֆլիսի շոգերում մի դասագիրք տպագրելո առիթով։ Գիրքս վերջացրի, շտապեցի դեպի Մանգլիս։ Հենց տեղ հասնելուս մյուս օրը ուզեցի չափչփել Մանգլիսի փողոցները նրա տեղադրության հետ մոտիկից ծանոթանալու համար։ Գործս սկսեցի մեր փողոցից, որ կոչվում էր Պիսարևսկի։ Մեր բնակարանը գտնվում էր եղևնուտի ուղիղ դիմացը։ Այդտեղից սկսեցի բարձրանալ դեպի վեր և հասա մինչև իշխան Բարաթովի տունը, որ բավական մեծ տեղ էր բռնում իր ընդարձակ ցանկապատով։ Տեսա, որ այնտեղ քանքան էին շինում վերևից սկսած։ Դուռը բաց էր։ ներս մտա և սկսեցի նայել հորերի խորությանը։ Տեսա, որ այդ հորերից ջուրը երկրի մակերևույթին հասցնելու համար դեո շատ հորեր պիտի փորեն։ Դուրս եկա այդտեղից և շարունակեցի քայլել նույն փողոցով, որ ինձ տարավ մտցրեց մի մեծ շենքի բակ, որի աջ կողմումը կար մի ընդարձակ սեղանատուն։ Հարցրի դրսի մարդկանց, թե սա ինչ սեղանատուն է, պատասխանեցին, թե' սա կադետների ամառանոցն է. այս սեղանատունն էլ նրանց ճաշարանն է։ Այդ մարդիկ ցույց տվին ինձ նաև, թե որտեղից կարող եմ դուրս գալ ես դաշտː Ծռվեցի դեպի ձախ և մի հիսուն քայլ չարած' ընկա մի ճա֊ 316