Ես դեռ չիմացած, թե այս բանն ինչու է հարցնում ինձ ոչ տարա, ոչ բերի, ուղղակի ասացի, ես նրան կսպանեի։
- Ես չէի սպանիլ, բայց ա՛յ, այս փայտով նրան մի լավ կկոթկեի։
- Շատ լավ, - ասացի, - նայած թե ով ինչպես է հասկանում պատիվ ասած բանը։ Ուրեմն վարվեցեք, ինչպես դուք եք կամեն ում, էլ ինձ ինչո՞ւ եք հարցնում։
- Հարցնում եմ, որ ձեր լեզվով անեմ ձեր դատաստանը։ Այդ պատժի արժանին դուք ինքներդ եք։
Ես նոր աչք բաց արի և տեսա, որ այդ մարդը, հիրավի պատրաստ է խոսքից գործի անցնել։ Ամբողջ դեմքը և մանավանդ աչքերը այնպիսի կերպարանք էին ստացել, որ ինձ
վրա խելագարի տպավորություն գործեցին։ Ասացի.
- Պարոն, դուք ինձ վրա գժանոցից փախածի տպավորություն եք գործում։ Ձեր կոկարդից երևում է, որ դուք ուսուցիչ եք, ուրեմն՝ ինտելիգենտ մարդ։ Ես ինքս էլ ուսուցիչ եմ և ոչ միայն ուսուցիչ, այլև՝ գրող։ Ուրեմն մենք կարող ենք և պարտավոր ենք իրար խոսք հասկանալ և հասկացնել։ Մեկ ինձ ասացեք տեսնեմ, այդ ի՞նչ կնիկ է։
- Նա իմ կնիկն է, որին դուք հենց այս րոպեիս ետևիցն եք ընկել, և սա էլ փախած տուն ընկավ և մեզ պատմեց վարմունքը։
- Պարոն, ես կնիկների ետևից ընկնողներից չեմ, ես անկնիկ մարդ չեմ, ես քայլերս ոչ մի տեղ չեմ արագացրեք։ Ես շատ հեռվից տեսա, որ մի կնիկ վազում էր դեպի տուն,
բայց թե ինչո՞ւ էր վազում, ես այդ չգիտեմ։
- Իմ կնիկը սուտ ասող չէ։ Մեր կուխարկան նույնպես վկայում է, որ դուք նրա հետ սիրահարություն եք անում, երբ սա բազար է գալիս։
- Ձեր կուխարկան սուտ է ասում, պարոն, ես այս գիշեր եմ եկել և այս առաջին դուրս գալս է տանից, ես ոչ ոքի ոչ տեսել եմ և ո՛չ խոսել հետը։
Ուսուցչի ընկերը, չգիտեմ ինչ մարդ էր, արդյոք նույնպես ուսուցիչ էր, թե՞ ուսանող, լուռ վկա էր մեր վիճաբանությանը, նա ոչ մի խոսք չհանեց բերանից։ Իսկ մենք, ես և ուսուցիչը, ինչ հիմար բաներ ասես, որ չասեցինք իրար
318