Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես հարկադրված էի ինքս ինձ ճանաչացնել նրան ասելով։


- Առաջ եկ իմացեք ես ո՛վ եմ, ի՛նչ եմ, ինձ Աղայանց կասեն, պարոն, ամբողջ հայ աշխարհը ճանաչում ինձ իբրև տաղանդավոր ուսուցչի և գրողի, բարոյական տեսակետից ինձ համարում են ամենապատվական մարդ, մի տեսակ հայ Տոլստոյ, իսկ դուք ինձ Դոն-ժուանի տեղ եք ընդունում։ Վերջապես ձեզ իսկի պատիվ չէ, որ չեք լսել հայ գրող Աղայանցի անունը, իմ մանկական գրվածքները ձեր մանկական ամսագրերում էլ կան տպված։ Վերջապես ի նկատի ունեցեք և ծերությունս։ Մի՞թե կարելի բան է, որ այս հասակում մարդ այդպիսի հիմարություն անի։ Մի խոսքով՝ սկսեցի անկապ և կցկտուր, տեղի և անտեղի գովաբանել ինձ։


Նա էլ ոչ մի ասածս հալած յուղի տեղ չէր ընդունում։ Պնդում էր, որ ամեն կոչումի մարդ էլ կարող է անբարոյական լինել, իսկ ծերերին խո իսկի չի կարելի հավատալ, ինչպես երևում է վիճակագրությունից։

Չնայած նրա ընդդիմախոսությանը, բոլորովին զինաթափ եղավ, ձեռքերը թուլացան, փայտը ձեռքիցը վայր ընկավ, մոռացավ, որ մարդ պիտի ծեծեր, և ներողություն խնդրելով, հեռացավ։


Մարդիկը հեռացան, բայց ես մնացի տեղումս քարացած միառժամանակ, հետո դիմեցի դեպի ռոշչան, այնտեղ նստեցի որ շունչ առնեմ մի քիչ։ Ներվերս սաստիկ գրգռվել էին, շունչ քաշել չէի կարողանում, մինչև վերջապես արյուն եկավ բրոնխիտիցս, սաստիկ հազով։ Երկու ժամ տևեց, մինչև անցավ հոգեկան գրգռմունքս։


Միևնույն ժամանակ մտածում էի, - այս ի՞նչ փորձանք էր։ Այդ մարդիկը կարող էին իրենց մտադրությունը կատարել։ Բայց ինչո՞ւ չկատարեցին։ Արդյոք համոզվեցի՞ն, որ կինը կարող էր խաբված լիներ Բայց հիմա ես ի՞նչ դիրք պետք է բռնեմ դրանց վերաբերությամբ, չհայտնե՞մ արդյոք ստիկանությանը։ Լրագրի նյութ չշինե՞մ։ <Բայց> ի՞նչ օգուտ դրանից։ Ինչո՞ւ աշխարհք իմանա, որ ես ենթարկվել եմ մի այսպիսի անպատվության։ Ո՛չ, ավելի լավ է լռել, ոչ ոքի չասել։ Այլ բան է, եթե այդ պարոն ուսուցիչը ֆիզիկական


319