Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վիրավորանք չհասցնելով՝ վերցնե և գրի մի լրագրում, թե՝ բա չեք ասիլ, հայոց այսինչ գրողը, այսպես խայտառակ բաներ է անում։ Այնուհետև, ուզեմ-չուզեմ, կդիմեմ արդարադատության օգնությանը։


Իմ այս խորհրդածության մեջ ամբողջ քաղաքական աշխարհը տակնուվրա եղավ, - ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք մենք, ո՞վ է տիրող տարրը, ինչպե՞ս է նայում իր տիրածի վրա. այս ի՞նչ վիճակ է, ի՞նչ կացություն…


Այսպես խորհրդածելով, գնացի տուն ճաշելու։ Բայց ի՞նչ կերթա բկովս։


Նստել եմ տխուր, տրտում, երևի գույնս էլ թռցրած։


-Այդ ի՞նչ է պատահել քեզ, հարցնում են ամեն կողմից։ Նույնիսկ բժիշկ Մելիք-Նուբարյանը, որ հյուր էր մեզ մոտ, հետաքրքրվում է իմանալ, թե ինչ տկարություն ունիմ ես։ Բժշկին ասում եմ, որ տխրության հիվանդություն է եկել վրաս, սա, իհարկե, ներվային տկարություն է, մի բան կտաս գործ կածեմ, երևի շուտով կանցնի։


Մյուս օրը նստած եմ մեր տան առջև, հանկարծ նույն ուսուցիչը անցնում է առջևովս և գնում է դեպի պարկ։


- Սպասեցեք, պարոն, - ասացի, - խոսք ունիմ ասելու ձեզ։ Արդյոք տիկինը համոզվեց, որ սխալված է ինքը։


- Ոչ, - պատասխանում է, - նա ասում է, որ դուք քայլ առ քայլ հետամուտ եք եղել նրան։ Նա ասում է, որ ինքը հասկ է եղել քաղելիս, դուք էլ եք սկսել քաղել, նա հաղաղել է բռնումը, դուք էլ եք հաղաղել։


- Շատ լավ, ասացի, ճշմարիտ է, որ ես մի հասկ եմ պոկել և հաղաղել բռնումս, բայց նրան չեմ տեսել այդ բանն անելիս։ Ուրեմն ավելի նա է հետամուտ եղել ինձ, քան թե ես նրան։ Խնդրեմ ասացեք ինձ ձեր անուն ու ազգանունը և պաշտոնատեղին։


Այս բանը առաջ էլ խնդրել էի, բայց չէր ասել։ Այս անգամ ասաց։ Այս մեր վերջին տեսությունն էր։


Հետո ես ինձ ու ինձ սկսեցի այդ կնոջ վարմունքի հոգեբանական կողմը քննել, և եկա այն եզրակացության, ոք սա կարող էր այդ բոլորը երևակայել, և այդ բոլորը պետք է ծագած լինի իմ վերադարձից:


320