Անտառ գնալիս նա ինձ տեսել է, նկատել է, որ ես էլ իրան եմ տեսել, իրան տեսնելուց հետո ես բարձրանում եմ դեպի վեր, բայց քիչ անցած bin հմ գաոնում, «Այս մարդը ինչո՛ւ ետ դառավ, երևի ուզում է գալ դեպի ինձ, տեսնելով որ ես մենակ եմ Ուրեմն եկ փախչեմ» և սկսում է փախչել առանց ետ մտիկ տալու։
Այստեղ կան և ուրիշ հոգեբանական կողմեր, զուտ կանացի, բայց այդ վերլուծությունը ես չեմ ուղում անել։ Չեմ ուղում հայտնել նաև, թե ով էր պարոն ուսուցիչր, բայց շատ կցանկանայի, որ նա կարդար այս նկարադրությունր, և եթե սուտ բան գտներ սրանում, ուղղեր և ճշմարտությունը վերականգներ։
Համենայն դեպս ես հրապարակով հայտնում եմ պա բոնին իմ խորին շնորհակալությունը, որ նա կարողացավ զրսպել իր մեջ կատաղեցրած գազանին և իր մտադրությունը ի կատար չածեց։
Ո՞վ կլիներ մեղավորը, եթե նա սպանություն գործեր, իհարկե ոչ ինքը և ոչ ես։
Այս է ահա իմ գաղտնիքը, որ մինչև այսօր ոչ մի հոգի չի լսել ինձանից և չասելուս պատճառն էլ այն է եղել, որ այդ համարել եմ ինձ համար շատ մեծ անպատվություն։
Ես ինչպե՞ս ասեի, որ ինձ մի այսպիսի բանում մեղադրեցին մինչդեռ ես պետք է այդ կողմանե անձեռնմխելի լինեի։ Այստեղ իմ միտս գալիս է մեր Աբովյան ի «էշն ու Բյուլբյուլը», մինչդեռ սոխակը վարդի գովասանքն է անում այսպես ոգևորված, հանկարծ մի էշ է դուրս գալիս ու վարգենոլ թուփը հախռում րռխով և ճըմլըմորում։
Մինչդեռ ամբողջ Ռուսաստանը իր փառք ու՛ պարծանքն է համարում Պոլշկինին, որ ջահի պաշտոն էր կատարում իր հայրենիքին, հանկարծ որտեղից լույս է ընկնում մի (Դանտես) և հանգցնում այդ ջահր։
Պարոն ուսուցիչր թող գոհանա արարչից, որ իրան ազատել է մի լույս հանգցնելու դժբախտությունից։