ԻՄ ԿՅԱՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԸ
ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ
Նախաբան
Նոր անցած 1892 թվականի հոկտեմբերին ռուսազգի պ․ Յուրի Վեսելովսկին մի նամակով դիմել էր ինձ, որ գրեմ իմ համառոտ կենսագրությունը և ուղարկեմ իրան։ Այսպիսի առաջարկություններ արել են և ուրիշները, բայց ես ժամանակ չգտա շուտով կատարելու իմ հարգելիների առաջարկությունը։ Մարդիկ սովորաբար հետաձգում են իրանց կյանքի և կտակի գրելը, ենթադրելով, որ դեռ ապրելու են, ուրեմն և ժամանակ կունենան այդ բանն անելու, մոռանալով ավետարանի ասածը, թե՝ «Ոչ գիտես յորում ժամու գող գայ»։ Կես դար ապրելուց հետո՝ ավելին ձգելով արարչի կամքին՝ ես վճռեցի ահա գրել իմ կյանքի գլխավոր դեպքերը, այն դեպքերը, որոնք որևէ կերպով ազդեցություն են ունեցել իմ մտավոր և բարոյական զարգացման վրա։ Եվ այս արի ես այն համոզմամբ, որ կյանքից ստացած փորձառությունն ևս մի հարստություն է՝ հետնորդներին կտակելու արժանի։
I
Ես ծնվել եմ Խաչեն գյուղումը, որ գտնվում է Թիֆլիսից դեպի հարավ վաթսուն վերստ հեռավորության վրա՝ հին Բողնոփորումը, իսկ այժմյան Բոլնիսումը։ Գյուղի «Խաչեն»
325