ընկա և ուրիշ լավ մարդկանց շրջանի մեջ, դա ինձ ծանո թացրեց իր իսկ պաշտած մարդուն՝ Հախվերդյանին։ Ես էի «Կռունկ»֊ի շարողը, որով դարձա նրա խմբագրի՝ պ. Աղաբեկյանի սիրելի Ղազրիկը։ Գրաշար էի այո՛, բայց օրինավոր գրաշար էի. հեղինակներն ինձ էին հանձնում իրանց գրքերի սրբագրությունը։ «Կռունկ»֊ի սրբագրողը պ. Պռոշյանցն էր, բայց դա հիվանդանում էր ստեպ և այն ժամանակ ես ու Համբարձում աղան էինք սրբագրում միասին նույնիսկ Աղաբեգյանի գրածները, որ նոր էր սկսել արևելյան բարբառով գրել։
Այս շրջանի մասին ես գրել եմ իմ «Մի երես մի նորագույն պատմությունից» բրոշյուրիս մեջ 16֊20 երեսներում։
Շատ կսխալվի մեկը, եթե այդ նոր վերածնված շրջանը մեր այսօրվա շրջաններին նմանեցնե բարոյական կողմից։ Այն ժամանակ նյութական շահի համար ոշ ոք չէր մտածում, այն ժամանակ անձ և գանձ զոհաբերվում էին հավասարապես, առանց որևէ հետին մտքի։ Տպարան հիմնելը պ. Էնֆիաճյանցի և ընկերության վրա ահագին ծախք նստեց։ Պոլսից վարպետներ հրավիրեցին ահագին ռոճիկով, թեև գրոշանոց մարդիկ դուրս եկան։ Մեկ օր ես դուրս վռնդեցի դրանց տպարանից իբրև անպետք և հիմար շառլատանների։ Համբարձում աղան կանչեց ինձ և մեղմ հանդիմանությամթ ասաց. — Ինչպես դուրս ես արել, այնպես էլ գնա հրավիրիր, որ գան, ես նրանց մոտ գնացողը չեմ, քանի որ այնքան հիմար են, որ փոխանակ քեզ դուրս անելու, իրանք են դուրս գնում. ո՞վ է լսել, որ վարպետն աշակերտից վռնդվի։ Ես կատարեցի բարերարիս հրամանը Պռոշյանցի միջնորդությամբ. նա վարպետներիս հաշտեցրեց ինձ հետ, որոնք կրկին տպարան եկան և շարունակեցին իրանց կեղծ վարպետությունը։ Այս վարպետների միջնորդը եղել էր Մատթեոս կաթողիկոսը, այս պատճառով էլ երեք տարի զուր տեղը ռոճիկ ստացան։
«Կռունկ»֊ը աոաջին տարին մեծ թվով բաժանորդ ուներ։ նա մտցրեց մեր մեջ բուն ազգային ուղղություն և թև տվավ Թիֆլիսի նորածին երիտասարդությանը։ Ազնվություն և շիտակություն էր փայլում երիտասարդության