հիման վրա` երեխայի լեզուն բոլորովին համապատասխանում է յուր մտավոր կարողությանը. նորա լեզուն առավել ճիշտ թարգման է յուր մտաց, քան թե ուսյալների, որոնք գիտեն բառազարդությամբ և անճոռնի ճոռոմաբանությամբ հող փչել պարզամիտների աչքերը։
Այդ երեխան, որը հազիվ հազ կարողանում է յուր մտքի թարգմանը լինել և այն յուր մայրենի կենդանի բարբառով, դրա ձեռքը տալիս են ցջրհեղեղյան այբբենարան և հարկադրում ասելու բեն վո հյուն, բnւ՜, գիմ ո հյուն՝ գու՜… բայց որ երեխան չի կարողանում հիշել,— (ըստ որում հասկանալ, համոզվիլ, որ այդ այդպես է, ոչ միայն երեխան չի կարող, այլև մեծահասակը, որին առավել դժվար է կուրացնելը) ենթարկում են չարաչար տանջանաց, խլում նորա բնությունից ամենայն ինչ, որ բանականի է, և վերափոխում շնչավոր կենդանու, որպեսզի հեշտ լինի այնուհետև յուրյանց բարոյական պարտականությունքը կատարել, այսինքն` ամբարել նորան հիշողության մեջ ամեն տեսակ անպիտան բաներ, նորան անհասկանալի բառերով, և մինչև անգամ քերականություն այն նպատակով, որ իբր թե դա պիտի դառնա բանալի նորա փակված մտքի դռան համար, որով աշակերտը կմտնի յուր մտքի մեջ և կսկսի ջոկջկել այն բոլոր անհասկացողությունքը, որ պահ էին տալիս իրեն չարաչար պատիժներով։
Բայց այս չէ ամենևին նոցա նպատակը. նոցա նպատակը բարի է, բայց առաջ գալով սոսկ բարոյական աղբյուրից, իրեն առաջնորդ չունենալով առողջ դատողությունը, այդ պատճառով հետևանքը լինում է չար. նոքա կարծում են, թե այդպիսով հեշտությամբ կհասնեն իրենց նպատակին, որ է առնել աշակերտներին ճշմարտապես խելոք և առաքինի։ Վարժապետը այնքան պարզամիտ է, որ ինքը խելք չունենալով` աշխատում է աշակերտին առնել խելոք։ Նորա խելքը յուր անգիր սերտած գրքերն են. որպեսզի այդ խելքը մտցնի աշակերտաց գլխի մեջ, տալիս է նոցա ձեռքը մի գիրք, (որ որքան անհաս լինի երեխայական մտաց, այնքան լավ է նորա կարծիքով) և պահանջում է, որ աշակերտք այդ դիրքը