հոլ։ Կարդացածը հասկանալու ադաթ չկար, հետաքրքրականը վարժ կարդալն էր և ես իմ վարժ կարդալովս զարմ ացնում էի ամենքին։ Խաղերն էլ առաջ անգիր էի սովորում, բայց երբ դիր սովորեցի, սկսեցի գրել անթիվ խաղերг Դրանց բովանդակությունը քիչ թե շատ հասկանում էի և շատ շուտով սկսեցի ինձանից էլ հորինել։ Այս բանի համար ես մեծ դյուրություն ունեի։ Թափառական աշըղները իրանց աշակերտներով մեր տանն էին իջնում, մեր օդայումր, շատ անգամ օրերով մնում։ Ահա այդ ժամանակ աշըղներր դաս էին տալիս իրանց աշակերտներին զանազան խաղեր, մեծերին սովորեցնում էին և հորինելու ձևը, հորինել էին տալիս զոռով և ծեծում էլ էին սարսափելի կերպով։ Ես շատ շուտ գլխի ընկա, թե ինչպես են հորինում և սկսեցի հորինել այն, ինչ որ չէին կարողանում իրանց աշակերտները։ Հարկավոր չէր, որ ասվածը լիներ իմաստալից և գեղեցիկ, միայն թե լիներ ձևավոր, դռնավոր և չափական։ Խաղերը հորինում էինք թուրքերեն և ոչ հայերեն։ Հայերեն երգելու գիտակցությունը դեռ չէր մտել մեր աշըղների մեջ։ Ահա այս հանգամանքի շնորհիվ, ես դեռևս ութ տարեկան հազիվ կլինեի, որ գյուղացոց աչքում ընկա ընտրյալների կարգը։ Սերերն ինձ սիրում էին, սուփրումն իրանց կողքին նստեցնում, երգել տալիս, հիանում և օրհնում ինձ, մայրերը երանի էին տալիս մորս, հայրերը' հորս։ Պառավ կանայք զարմանալի երազներ էին տեսնում ինձ համար և գալիս էին պատմում մորս, իսկ փալչիքր հրաշալի գուշակություններ էին անում։ Գյուղի մեծերի մեջ գրագետներ չկային, իսկ մանուկների մեջ միակ գրագետը ես էի։ Քահանա անգամ չունեինք, կարգ պատահած ժամանակ ուրիշ գյուղերից էինք քահանա բերում, որոնք Մաշտոցն անդամ կարդալ չէին սովորել, այնքան բթամիտ էին։ Այսպիսի մթության և խավարի մեջ լուսատըտիկն անգամ ճրագ կթվա։ Զարմանալի չէ ուրեմն, որ ես մի հրաշք թվայի գյուղացոց աչքումը։
Երբ որ մի մանուկի ամենքր գովում և սիրում են, նրբան համարում են կարդև դուրս մի բան և դարմանում, անկարելի է, որ նա ինքն էլ չսիրահարվի իր վրա և չզարգաց