Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նե իր մեջ աջն ընդունակությունը, որի համար որ սիրվում է ինքը Այստեղ արդեն զարթնում է նրա մեջ ինքնազարգացման և ինքնակրթության ոգին։ Կարող է պատահել, որ նա մեծամտի և գոռոզանա, իր ընդունակությունից վեր բաներ երևակայե, բայց քանի որ երևակայողն ինքն է, ձգտումն իր ներսումն է, պետք չէ նրան ոչ խենթ և ոչ մեծամիտ համարել, նա կարող է և իրականացնել այն, ինչ որ երևակայում է։


Ես շատ շուտ սիրահարվեցի ինքս ինձ վրա։ Իմ այս զգացմունքս չէի թաքցնում և պարզամտությամբ խոստովանում էի շատերին, թե' գիտե՞ք, ես ուրիշ բան եմ, այսպես մի նայեք վրաս, ես շատ երևելի մարդ պետք է դառնամ։ Բայց այս պարզամտությանս համար սարսափելի ծաղրի ենթարկվելով զգացումս ծածկեցի իմ մեջ առանց իմ վրա ունեցած կարծիքս փոխելու։ Ես քիչ- քիչ այն եզրակացության եկա, թե մարդ ինքն իրան այնպես չպիտի ներկայացնե ինչպես որ ինքն է կարծում, թե կա իրոք, այլ այն պես, ինչպես նրան ընդունում են։ Թող ուրիշները նկատեն, որ դու քո ունեցած դիրքից և վիճակից բարձր ես, բայց դու մի դուրս գար քո դերից։ Այս կանոնը ես չեմ պահում միշտ։ Երբ տեսնում եմ իմ արժանավորությունս ոտքի տակ ձեռքիս, արհամարհելիս' բողոքում եմ չարաչար և ասում. «Դուք ամենքդ իմ մի եղունգը չարժեք, և այնքան ստոր եք ինձանից, որ միայն ոտքերս եք տեսնում »։ <<Արություն և Մանվել>> վեպը իմ ինքնասիրության արդյունքն է։ Ինձ հարկավոր Էր Ժամանակակից մի հերոս. ծանոթներիս մեջ ինձանից Լավը չգտա։ Քան թե պիտի երևակայեի և խելքիս զոռ տայի, ավելի լավ համարեցի ստուգապատում լինելու համար, բուն իրողությունը, իմ իսկապես տեսածն ու լսածը վիպական ձևի տակ ձգել։


Ինձ վրա սիրահարվելու ես ունեի և մի այլ պատճառ։ Գոռոզությունը և ինքնահավանությունը իմ ցեղի' թե’ մորական և թե’ հորական' բնորոշ հատկությունն էր։ Ես չէի կարող ազատ լինել այդ ժառանգական մեծամտությունից։ Երևի այդ ցեղը պատճառ է ունեցել այդպիսի հատկություն ստանալու։ Ե՞րբ է սիրահարվում մեկն իր վրա անշուշտ