Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբ մի որևէ լավ կողմ է ունենում, որով նա գերազանցում է մյուսներին, եթե՝ օրինակ՝ շատ գեղեցիկ է, նշանավոր արտիստ է, երևելի ըմբիշ է, թավադի որդի է և այլն։


Ես շատ ուժեղ էի և օրինավոր ըմբիշ։ Եթե բանն ուժի ընկներ, գրաշար Ժամանակս ես այնքան ուժեղ էի, Որ «Կռունկ»-ի բոլոր աշխատակիցները միասին հավաքված կարող չէին կուռս ոլորել՝ այնքան թույլ էին և վատուժ։ Հիմա էլ որ միտս եմ բերում Պռոշյանցի, Երիցյանցի, Քոչարյանցի, Տեր֊Աղեքսանդիյանի, Գարեգնի և ուրիշների դալուկ ու սփրթնած երեսները, ծիծաղս գալիս է։ Զուր չէր անցել ֆիզիկական կրթությանս համար իմ ուսումնառության ընդհատվիլը, իմ սար ու ձոր թափառելս, որսորդների և այլ անտառաբնակների հետ ընկերանալս, պոլկի դուքանչու մոտ ընկնելս Ազբուլազում, այնտեղ կրած չարքաշություններս, աղ կրճելս և հարյուրավոր տակառներով միս աղելս Շամիլի դեմ պատերազմող զինվորների համար, այնտեղի անտառային կյանքս և այլն։ Վազելում, ցատկելում, մագլցելում է մենամարտելում միշտ հաղթող էի հանդիսանում և ոչ հաղթվող։ Զարմանալի կթվա շատերին, թե այդ աստիճան վայրենացած մեկը ինչպե՞ս է վիզը ճկում ձուլողի և գրաշարի ծանր լուծի տակ, անտառի ազատ արծիվը ինչպե՞ս է կամովին վանդակի մեջ ձգում իրան։ Թող ավելի մեծ հոգեբանները մեկնաբանեն այդ երևույթը, իսկ ես այսքան կասեմ միայն, որ այդ վայրենության մեջ ևս ես այնպես էի, ինչպես մի կորուստ փնտրող, ինչպես հեքիաթներում իր կորցրած սիրուհուն փնտրելու համար զանազան արկածների ենթարկվող մի հերոս։ Իմ սիրուհին իմ կորցրած ուսումն էր, և երբ ընկա ձուլարան, այս է, ասացի, այն ճանապարհը, որով ես պիտի գնամ իմ փնտրածս գտնելու, ուրիշ ճանապարհ չունեի։ Ուժ ունեի հաղթելու ամեն դժվարության․ ամեն չարքաշության։ Եթե ուժ չունենայի, շուտ կփախչեի ձուլարանից էլ, տպարանից էլ, ինչպես փախան իմ քսանի չափ ընկերներս, որր ձուլարանից և որը տպարանից։ Այդ փախչողներից մեկն էլ հայր Բեգնազարյանցն էր, որի մասին հետո խոսք կլինի սույն պատմությանս մեջ։


Մանկությանս ժամանակ նվազ էի, բայց այն հասակում,


342