Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

երբ, ինչպես ասում են, պատանին թափ է տալիս ինքն իրան, փոխվում են ձայնն ու գույնը, ծլում են բեղերը, այդ ժամամանակ ահա ես էյ թափ տվի իմ մանկությունը, մի տարվա մեջ կես արշինի չափ բարձր աղա, արյունս սկսեց եռալ և ես իմ մեջ զգացի մի անզուսպ ֆիզիկական ուժ։ Այգ ժամանակ ևս ստացա հորս նմանությունը ֆիզիկաս/ես, ինչպես մի խնձոր կես արած, իսկ իմ հայրս մի քաջառողջ, վայելչակազմ և շատ ուժեղ մարդ էր Մայրս ուժի կողմից մեր գյուղի մեջ մի բացառություն էր, որովհետև իր աննման գեղեցկության հետ Ուներ և կարգե դուրս ուժ' համարյա հավասար հորս ուժին Հայրս փոքր-ինչ թխամորթ էր, իսկ մայրս սլիտակ էր ինչպես բամբակ։ Մի դյուժին զավակ բերավ մայրս մի տղա ութ աղջիկ, որոնցից չորսն իրան էին նման, իսկ ութը հորս Այժմ ողջ ենք չորս եղբարքս միայն և չորս քույրս։ Եղբարքս բաժանվելով ամեն ինչ բաժանեցինք մեր մեջ։ Բաժանեցինք ե մեր քույրերին ըստ հասակիյ Իմ բաժին քույրս Հերիքն է, որ ծանոթ է Աղբ ու ամառանոց գնացողներին։ Ինքր չի հայտնվում շատերին իր Ш1|Ш եղբոր պատիվը պահելու համար, որովհետև աղքատ է։ Խեղճը չդիտե, որ ապա եղբայրը խալխի նոքարն է և թեպետ Աղայանց է, բայց աղա չէ և չի լինիլ երբեք։ Հ. երիքր շատ խելոք և շատ ժրաջան տանտիկին է։ Հ-ինդ աղջիկ է մարդու տվել իր ձեռքխ աշխատանքով և հավ ու ձու ծախելով ամառանոց գնացողների վրա։ — Իմ բարեկամներից և ծանոթներից քեզ մի՛ թաքցնիր,— ասում եմ իրան,— երբ որ հարցնեն, ասա ես Ղազարոսին քույրն եմ, այն ժամանակ քեզ ավելի կպատվեն։


— Է ասում եմ, բա ասում չեմ,— պատասխանում է տեսնում եմ լավ մարդիկ են, ասում եմ, բայց որ տեսնում եմ շատ են քրքրվում, ճաքճաք գալիս, նրանց ինչ լայեղ կանեմ բան ասելու...


Հերիքը Շամշուլդա գյուղումն է մարդու գնացած։ նա իմ Մայիկյին դրկիցն է, Մայիկոս հիմա հարսներ ու թոռներ ունի ։ Միշտ հարցնում է էրողս իմ առողղության մասին, բայց երբ գնում եմ այնտեղ, փախչում է ինձանից, ինչպես նշա