Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նածը փեսայից, Կարծես էլի նույն երեխան է, ինչ որ քառսուներեք տարի առաջ։


Տպարանում եղած ժամանակս ես շատ բան էի գրում բայց չէի տալիս և չէի էլ ցույց տալիս իմ բարեկամ հեղինակներին, բայց ուղարկում էի գյուղ, որ այնտեղ կարդան և լունավորվին։ Արդեն փորձով այն եզրակացության էի եկել և առում էի ինձ, թե քանի որ գրաշարական քոմփոս ունիս ձեռքիդ, գրիչդ մի ցույց տար։ Բայց մեկ անգամ շեղվեցի այս կանոնիցս, Այդ ժամանակ <<Մեղու>>֊ն ևս մեր տպարանումն էր տպվում, որի գրաշարը իմ սիրելի ընկեր Միքայելն էր։ Մեկ օր այնպես պատահեց, որ ոչ Պատկանյանը և ոչ Մանդինյանը, որոնք խմբագրում էին «Մեղու»֊ն, նյութ չունեին շրտգրին տալու, ընկերս մնացել էր պարապ, իսկ լրագիրը պետք է մյուս օրը դուրս գար։ Ձեռաց մի ոտանավոր թխեցի, տվի ընկերոջս, որ տանի Պատկանյանին։ Նա փոխել էր վերնազիրը Ա հրամայել շարելու։ Երբ որ տպվեց, ցույց տվի պ. Աղաբեգյանին. նա հավաներ և ասաց. aԱշխատիր, չհուսահատվիսէ գոլ ապագա ուեիս, միայն այստեղ չմնաս, գնա՚ Ռուսաստան։ Լսել եմ, արդեն մտադրություն ունիս գնալու. գնա , մի վախենար, ձեռքիդ արվեստ ունիս քաղցած չես մնալ։ Քո գնալով մենք կզրկվենք քեզ պես շնորհքով դրաշարից, բայց հոգ չէ, քո բախտավորությունը չպիտի զոհենք մեր օգտին։ Ժամ ան ա կին դու կարող ես ավելի մեծ օգուտներ տալ, ես այս հույսն ունիմ քեզանից։ Այդ գրածիդ նշանակություն մի տար, աշխատիր ուսումդ կատարելագործել, ես քեզ դրանով չեմ չափում, այլ քո ընդունակությամբդ, որի չափն ու գինը գուցե դու ինքդ չգիտես»։


Շատ զգայուն սիրտ ուներ այդ ազնիվ մարդը, այդ պատվական հայը։ Այս խոսքերն ինձ ասում էր նա հուզված սրրտով, անկեղծ սիրով, լուրջ հայացքով։ Ասածի մեջ ոչ միայն ցան կութ յուն կար, այլև մի տեսակ հրաման, որին ինձ համար անկարելի էր ընդդիմանալ։


Հիշյալ ոտանավորը տպվեց 1862 թվականի մայիս ամսի չգիտեմ քանիսին և որ համարում ։ Ես մոռացել եմ դրան ձըգել իմ բանաստեղծություններիս ժողովածվի մեջ։


Այդ ժամանակ մեր գրողներից ինձ ամենամոտիկը պ