Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եթե մեկի կենսագրությունը կրթական ոչինչ չի պարունակում իր մեջ, չարժե գրել։ Դառնանք ուրեմն մեր պատմությանը։

Մտել եմ ձուլարան, այնտեղից տպարան. գիտեմ երկու արհեստն էլ, ստանում եմ լավ ռոճիկ, պատիվ, սեր, օրը մեկ միջնորդ է գալիս մոտս և մեծ օժիտով սիրուն աղջիկ առազարկում, առասպելական խոստումներ անում— բախտ, երջանկություն, անկախ դիրք, փառավոր ապագա։


- Բայց, պարոն, իմ ինչի նեք թամահ անում, որ այդքան բաներ եք խոստանում, - ասացի մեկ անգամ։ - Ես մի գյուղացի, մի հասարակ արհեստավոր, անտուն անտեղ...


- Ով գիտե, - պատասխանեց միջնորդը, - հալբաթ ղսմաթի բան է, բախտ է, ճակատի գիր է։ - Քեզ շատ են հավանում. լավ բոյ ու բուսաթ ունի, ասում են, ջանով է, ճակատը բաց, աստղով տղա է. ամենքը քո գովասանքն են անում։ Uկանդար օղլանը մի խաղ է շինել քեզ վրա, քո գովքն է արել, ասում է՝ դիփ սուտ են, Աղայանցի հատը ոչով չկա։ Ինչու ես ուրեմն զարմանում։


Այս գայթակղական հանգամանքներից կնվաճվեր իմ ուսման սերը, եթե այդ սիրո վրա ավելացած և աճած չլիներ իմ մեջ և հայրենիքի սերը։ Դրա նյութն ունեի ես, բայց մի բարեպատեհ հանգամանք պետք էր, որ վառվեր և բորբոքվեր։ Խրիմյան Հայրիկը մի երկնային շանթով վառեց իմ մեջ այդ նյութը։ Մեկ անգամ այդ սերը վառվելուց հետո' էլ ոչ մի աղջկա սիրով նրան հանգեցնել կարելի չէր, մանավանդ որ այդ սերը չկար էլ մեր աշխարհքումը։ Ի՞նչ սեր կարող էին տալ միջնորդները։ Մեզանում աղջկանը ոչ թե սիրում և ուզում էին, այլ շատ շատ' հավանում և ուզում, կամ նրա բերածին թաման անում և ուզում։ Այլ բան կլիներ, եթե ճշմարիտ սիրահարություն լիներ, այն ժամանակ դեռ, չգիտեմ, կարելի կլիներ արդյոք այդպիսի սիրո ճանկերից ազատվել հօգուտ ուսումնասիրության և հայրենասիրության։


Հայրիկի քարոզր ես առաջին անգամ լսեցի Մեյդանի ս. Գևորգ եկեղեցումը։ Կանգնած էի առջևի կարգումը։ Դեռ չէի տեսել Հայրիկի պատկերը։ Երբ որ բարձրացավ բեմի վրա և հայացքը ձգեց ժողովրդի վրա, դեռևս ոչինչ չխոսեցած

347