սոսկ այդ հայացքը ինձ վրա մի չլսված տպավորություն գործեց։ Մեծն Ներսես, Սահակ Պարթև և սուրբն Մեսրոպ վայրկենապես պատկերացան երևակայությանս մեջ իբր կենդանացած և առջևս կանգնած։ Սիրտս լցվեց, բուկս խեղդվեց քիչ մնաց բղավեմ - վա՜յ, օգնեցե՜ք, մեռա՜… Բայց ամենայն ուժովս զսպեցի ինձ և տեղս ու տեղս չոքեցի, գլուխս դրի գետնին երկու ձեռքիս մեջ և խեղդված հեկեկանքով հորդ արտասուք թափեցի։ Նա սկսեց խոսել, բայց ես չէի իմանում ոչինչ, իմ հոգին իր բոլոր զգացումներով թռել էր Հայաստան։
Ահա այս ժամանակից իմ առաջվան ցավերի վրա ավելացավ և այս ցավը և ինձ համար անբուժելի դարձավ։ Աստվածասիրություն, հայրենասիրություն և ուսումնասիրություն երրորդության պես միացյալ ուժով տիրեցին իմ ամբողջ բնությանը, այլևս ուրիշ զգացումների տեղի չտվին։ Աշխարհային փառք, պատիվ վայելչություն բոլորովին ոչնչացան ինձ համար։
Այս դեպքից մի տարի անցած՝ Գարեգին Սրվանձտյանը կրկին եկավ Թիֆլիս Հայրիկի պատվերով՝ ապառիկներ ժողովելու համար։ Նրա հետ էր և Միքայել Ալեքսանյանը՝
այժմյան հռչակավոր Ռուբինյանը։ Այդ Միքայելին ես չհավանեցի, և ասացի Գարեգնին. - Սրան ինչո՞ւ ես բերել, ձեր դպրոցի անունը կոտրելո՜ւ համար։
- Ուղիղ է ճանաչողությունդ, - ասաց, - Հայրիկը նույնպես հավան չէ սրան և գիտությամբ հեռացրեց։ Վերադարձին պիտի արձակե։
Գարեդինը՝ իբրև նախածանոթ մի քանի օր մնաց իմ սենյակումս իբրև հյուր: Ինչ օդային ամրոցներ ասես, որ չշինեցինք այդ մի քանի օրվա մեջ։ Նա ինձ առաջարկում էր, որ հետը երթամ Վարագ, ես չհամաձայնեցի և իրան համոզեցի, որ Վարագ գնալուց առաջ ինձ հարկավոր է երթալ ուսումս և արհեստս կատարելադործել, այժմյան ունեցածովս օգտակար լինել չեմ կարող, և ազնիվ խոսք տվի իրան, որ վերադարձիս անպատճառ երթամ Վարագ։
Բայց ինչպես պիտի իրագործեի ես իմ այս ցանկությունը։ Բարերար գտնել կարելի չէր, իմ նպատակին ես պիտի
348