հասնեի իմ սեփական աշխատանքով։ Բարերարներ հիմա էշ հազվագյուտ են, իսկ այն ժամանակ բնավ չկային և եթե լինեին էլ, ով կգժվերճ դպրոցներում փառավոր վկայականով ուսումն ավարտած ուսանողներին թողած' բարերար հանդիսանալ մի գրաշարի։ Բայց պ. էնֆիաճյանցը կարծում էր որ կարելի է և ինձ խորհուրդ չէր տալիս առանց օժանդակության երթ ալ մի օտար աշխարհ։ նա աշխատեց Ռ, Նադիրյանցին համոզել, որ ինձ. հետը տանե մինչև Մոսկվա և նյութապես էլ օգնե, որքան կարող է։ Նադիրյանը համաձայնել էր, Համ բարձում աղան էլ ինձ ուրախացրեց այդ նոր լուրով, բայց Նադիրյանը փոխեց իր միտքը, առարկելով, որ նոր մարդ ավելացավ և կառքումն ինձ համար տեղ չի լինիլ։
— Եկ այլևս մի դնար,— ասաց պ. էնֆիաճյանը։ ֊Հանիր գլխիցդ այդ ցնորքը։ Ես կխնդրեմ պ. Աղաբեգյանին, որ քեզ դասեր տա ֆրանսերենից, ռուսերենի վարժապետ էլ կդտնեմ, լավ վարպետներ բերել կտամ տպարանի համ ար և այստեղ կստանաս քո ուզածդ։
Այս բանը ես ասացի պ. Աղաբեգյանին։ — Ոչ ոքի մի լսիր, — պատասխանեց նա, — ինչ որ այնտեղ կսովորես միայն տեսնելով ու լսելովայստեղ ամենալավ վարժ աս¬
պետներից անգամ չես կարող սովորել։ Գնա , մի՛ վախենար, հույսդ աստուծո վրա դիր և ոչ հարուստների, դրանցից քեզ օգուտ շկտ։ Գնա՛, տերը քեզ հետ կլինի միշտ։
Երբ որ վճռվեց իմ գնալը, իմ ընկեր Միքայելը, որ մինչև այդ ժամանակ լուռ էր — և լռիկ բնավորություն էլ ուներ հենց— հանկարծ գլուխը բարձրացրեց և ասաց
— Ուրեմն վճռել ես գնա"լ անպատճառ։
— Այո'։
— Ուրեմն գնանք շեյերս կապենք։
— ինչ, ուրեմն դու էլ ես ուզում գալ։
ՄիքայեԸ <<հըմ>> արավ և գրաշարական քոմփոսը դրավ տառարկղի վրա։ Ես արդեն աղատ էի քանելուց, գնալու պատրաստություն էի տեսնում, իսկ Միքայելը բանում էր։
Տպարանից գնացինք մեր բնակարանը, երկար խորհրդածե֊