տեսնելով, որ անգիր անելու դժվարանում են աշակերտք, կրճատում են դասագրյանքը։ Այն համառոտությունքը և հարց ու պատասխանի բերած աղճատմունքները, որ տեսնում ենք այս տասն և իններորդ դարումը, դոքա ոչ այլ ինչ են, եթե ոչ լուսավորության հետևանք։ Վասն զի վարժապետներր վերջապես խղճալով աշակերտներին, հեշտություն են տվել անգիր սերտելուն, և այլ ոչինչ։
Աշակերտը այսուամենայնիվ ստրուկ է բարոյապես և մտավորապես։ Աշակերտն այս բոլորը բարձելով հիշողության վերա, մի քանի բան էլ դեն ձգելով (եթե սաստիկ ծանր է այդ բեռը), վերադարձնում է յուր վարժապետին նորա տված ավանդը։ Բայց այդ ավանդը մի անմարսելի կերակուր է— մի այնպիսի բեռն է, որից ոմանք ճնշվելով ստրկանում են և դառնում կույր հրամանակատար, իսկ ոմանք, և այն առավել մտաբացները, զզվելով այդ տաժանելի աշխատութենից, փախչում են կրթության ասպարեզից և կյանքի բերմունքներին մատնում իրանց բարոյական և մտավոր վիճակը։
Եթե կրթության կերպը այս կուրությունը չունենար, ոչ ոք չէր զարմանալ, թե ինչու երբեմն ոչ մի ուսումնարանում չկրթված մարդ կարողանում է հիանալի շնորհաց տիրանալ։ Ուսումը հասկանալով վերոհիշյալ աղճատմունքր, մենք դորանից եզրակացնում ենք, թե կա մի այլ զորություն, որ սակավ ընտրյալներ ունին, որ և հայտնի է ձիրք կամ տաղանդ անունով, և այդ է նոցա այդ աստիճանին հասցնող պատճառը։ Այս մոլորության դեմ ավելորդ չենք համարում հետագա նկատողությունը առաջարկել այդպես կարծողներին։
Միտք, զգայարանք և փորձ, այս երեքն են, որ լայնացնում են մարդուս հասկացողության շրջանակը։ Ուստի ոչ ապուշը և ոչ անզգան կարող են օգուտ քաղել փորձերից, և ոչ միտքն ու զգայարանքը կարող են մի բան շինել առանց նյութի, որ է փորձը։ Բացի այս՝ աշխարհիս երեսին չկա ոչ երկու բան, որ դրականապես իրարու նման լինին, ուստի զարմացք չէ, որ մարդոց ընդունակությանց և հակամիտությանց մեջ դրականապես միահավասարություն չկա:
Բայց այս զանազանությունը ունի յուր բնական, պարզապես հայտնի պատճառը,