կմոտենաս, եթե ոչ խանչալս փորդ կկոխեմ։ Ուզում ես ուժդ փորձեր ես պատրաստ եմ. առածներիս դվորումր կոխ կենանք, տեսնենք ո վ ում կհաղթի»։ —Լավ, — ասաց ռուսր,— ես քեզ կսովորեցնեմ, թե ինչ կնշանակի վայր գցել։ Բոլոր ընկերները սկսեցին ծաղրել իրանց հսկային, և վախկոտ անվանելովավելի գրդռեցին իմ դեմ, մինչև հասանք դվորը (քարվանի կայարանJ, ուր իջնում և կերակրվում էր քարվանը։ Այստեղ մեջ խառնվեց գործին դվորի տերը և ասաց ինձ.— հաղթվողը պետք է մի վեդրո օղի առնի եթե դու հաղթես, սրա փոխարեն ես կտամ մի վեդրո, իսկ եթե հաղթվես, ինքդ պիտի առնես։ — Ես պատրաստ եմ, ասացի, թող դուրս գա։
Ես չգիտեի, թե ռուսներն ինչպես են կպչում։ Վրաստանի սովորությամբ, երկու ձեռքով խաչմերուկ բռնեցի օձիքից և աջ ծունկս հանկարծ գետնին խփելովուսիս վրայով
մեր հսկային կլտիպուզ արի այնպես, որ առաջ գագաթը դիպավ գետնին, հետո մեջքի վրա փռվեց գետնին ահա գին թրմփոցով։ Սարսափելի էր հարվածը, բայց վեր կացավ
տեղիցը և բողոքեց, թե այդ սատանություն է և ոչ կպչել. պետք է կպչել իրանց օրենքով։
— Ոչ, — ասացի, — կպչելու մեջ օրենք չկա, այլ միայն ուժ և ճարտարություն։ Ես կսլչում եմ մեր օրենքով, դու էջ կպիր ձեր օրենքով. ում օրենքը որ ուժով կլինի, նա կըհաղթի։
— Ոչ, ո չ,—բղավեցին ամենքը միաբերան,— պետք է ռուս ական ձևով կպչել, եթե ոչ դու պետք է առնես օղին։ — Շատ լավ,— ասացի,— կպչենք ձեր ձևով, բայց հեռու կացեք ամենքդ էլ, ոչ ոք չմոտենա։
Ռուսական ձևով պետք էր իրար գոտիկից բռնել և վայր ձգել, միայն ուժի օգնությամբ։ ինձ. համար այդ անհնարին էր, հակառակորդս արջի ուժ ուներ։ Բռնեցինք, քաշքշեցինք
իրար և հակառակորդիս համար աննկատելի կերպովմոտեցա հանկարծ իբր նրա քաշելով' ոտքս անցկացրի նրա երկու ոտքի միջով և այնպես կեռ տվի, որ բոլոր հասակոլը զՐըկաց գետնին։ Այս բանն այնպես արադ կատարվեց, որ ոչ ոք չնկատեց, թե ես ինչ արի։