դրա համար հարկավոր է մեզ միայն տասը մանեթ․ առաջ ուղարկեցեք մեզ Թեոդոսիա, ուր կարող ենք ճանապարհածախք վաստակել. եթե դուք կամենաք, այնտեղից էլ կարոզ եք օգնել մեզ։
- Շատ լա՛վ, - ասաց, - այդպես անենք։
«Այդպես անենք», որպես թե ինքն էլ է մեր օգտի վրա մտածում։ Վերջապես ցանկալի տասը մանեթը բերավ և մենք գնացինք Թեոդոսիա։
VIII
1862 թվականի ամառն է։ Հայր Այվազյանի ամենափառավորյալ ժամանակն է։ Հին ուսումնարանում բազմաթիվ գիշերօթիկ աշակերտներ կան դալուկ դեմքերով, իսկ նոր
ուսումնարանի հոյակապ շենքն արդեն ավարտված է. մնում է ներսի սարք ու կարգը, հիմք է ձգված և մի եկեղեցու։ Տպարանը շատ հարուստ է, բայց էլի շատ ծախք է
պահանջվում Վենեցյանի հետ մրցելու համար։ Միակ մարդը , որ դրանց մաղձը խառն ում էր ստեպ, բռնվեց հենց մեր այնտեղ եղած ժամանակ, էլ դրանց քեֆին քեֆ չէր հասնիր։
Տեսնելու էր, թե ինչքա՜ն ուրախացան, ի՜նչ խնջույք սարքեցին, երբ Խալիպյանից հեռագիր ստացվեց, թե՛ «բռնվեցավ մեր թշնամին»։
Մենք իջանք մի սրճարանում։ Առանձին սենյակ չվարձեցինք, որ ծախք շատ չունենանք. հենց այնտեղ, որտեղ հաճախորդները գիշերը մինչև լույս խաղում ու խմում էին և ահագին աղմուկ բարձրացնում թե՛ երգելով և թե՛ կռվելով, մենք հենց այդտեղ էլ պառկում էինք գիշերները մի-մի նստարանի վրա և քնում էինք այնպես անուշ քնով, որ
բնավ չէինք իմանում, որ մեզ մոտ աղմուկ բարձրացնողներ կան։ Ով որ առավոտյան ժամը հնգից մինչև երեկոյան ժամը իննը ոտքի վրա կանգնած կաշխատի, կեսօրին մի
ժամ միայն կնստի ճաշելու համար, նա էլ մեզ պես անուշ կքնի։ Ես չեմ կարծում, որ Այվազյանը կամ Խալիպյանը իրանց փառավոր ննջարանում մեզ պես անուշ ու հանգիստ
քուն ունենային։
355