Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դառել դյուրընտեր։ Նա կուչ էր եկել Մանկուհու պես մի գյադայի ձեռքի մեջ։ Թեոդոսիայումը նա թեև վարդապետ, բայց առաջնորդ էր և առաջնորդ անսահման և անկախ միապետական իշխանությամբ, գտնվելով միապետի անմիջական պաշտպանության տակ։ Առաջնորդ, ռեկտոը, խմբագիր երեք պարբերական թերթերի, գրաքննիչն էլ ինքը, Խաչիպյանի հարստությունն իր ձեռքին, բարձրագույն հովանավորություն և բարձր կապեր և հարաբերություն։ Այս գիրքի մեջ նա այնքան գոռոզացավ, որ չուզեց խոնարհիչ իր հովվապետին - Մատթեոս Կաթողիսոկին, որի դեմ մինչև անգամ մի շրջաբերական բողոք հրատարակեց իր թեմի մեջ, բայց սրբալույս կաթողիկոսը կարողացավ նրա եղջյուրները ջախջախել և նախկին Այվազյանին շինել մի խրտվիլակ։


Թեոդոսիայումը մենք մնացինք ամբողջ ամառը և բոլ ողացանք Սև ծովումը։ Ես լող դիտեի, իսկ Միքայելը չգիտեր. նա կանգնում էր ափին մոտիկ; իսկ ալիքները մեկ ընկնում էին ոտքի տակը, մեկ էլ բարձրանում գլխովն անցնում։ Մեկ անգամ վստահացավ ետևիցս լողալ դեպի խորը, մեկ էլ տեսնեմ Միքայելը չի երևում։ Հանկարծ գլուխը երեվաց, մեկ էլ ծածկվեց ալիքի տակ։ Շուտ հասա և բռնել տվի ինձանից։ Միքայելը վախեցավ, բայց ես ավելի ևս։ Այս դեպքից հետո վերջ տվինք մեր լողանալուն։ Մեկ անգամ էլ սրճարանում մեզ կալանավորեցին և բանտարկեցին երկու ժամի չափ։ Չգիտեինք ինչ էր պատճառը, բայց շուտով իմացանք։ Նկարիչ Այվազովսկու տունը գողեր էին մտել և նրա տան կառավարչին մահացու վերք տալով՝ հափշտակել էին թանկագին բաներ։ Գողերը չերքեզի հագուստով էին եղել, մենք էլ այդպիսի հագուստ ունեինք։ Բռնվածներին տանում էին ցույց տալիս վիրավորվածին, որ ճանաչի, բայց մենք չտեսանք նրան։ Երբ որ մեզ տարան ցույց տալու, նկարիչ Այվազովսկին մեզ ջոկել տվավ մյուսներից և ազատել տվավ։ Այդտեղ առաջին անգամ տեսա ես հանճարավոր Այվազովսկուն։ Շատ դուր եկավ ինձ նա իր վայելչակազմ հասակով և համակրելի դեմքով։ Չգիտեմ ինչո՞ւ ազատել տվավ մեզ․ արդյոք գիտե՞ր, որ մենք


357