իր ծախքով մեղ Մոսկվա ուղարկելու համար։ Գուցե շատերին առասպել թվա այս բանը, թեպետ ոչ ոքի իմ ճշմարտախոսության մասին կասկածելու տեղիք չեմ տված, պետք է այստեղ վերջացնեմ այդ 10 մանեթի պատմությունը։ Այդ գումարը հասավ Գյոգչայան քահանային, բայց մեգ հայտնի չէ, թե նա ուղարկե՞ց ըստ պատկանելույն, թե ոչ։ Այս անցքից մոտ 14 տարի անցած՝ Ալեքսանդրապոլ եղած ժամանակս, Սուքիաս վարդապետը (այժմ եպիսկոպոս) ինձ հարցրեց, թե իրա՞վ է, որ դուք Այվազյանին 10 մանեթ եք պարտ։ - Այո՛, - ասացի, - եղել եմ պարտ և վճարել եմ, բայց դուք որտեղի՞ց գիտեք այդ բանը։ Նա պատասխանեց, թե՝ հավաքված էինք կաթողիկոսի (Գեորգ) մոտ շատ հոգիք. կաթողիկոսը կարդացել էր քո բրոշյուրը Այվազյանի դեմ և նրան ջիգրացնելու համար կատակով ասաց. - ինչո՞ւ չեք պատասխանում Աղայանցին և նրան մեկ լավ հրահանգում։ Այվազյանը ոչ տարավ, ոչ բերավ և կաթողիկոսին մի անկապ պատասխան տվավ, թե՝ ես Աղայանցին դեռ Թեոդոսիայից 10 մանեթ պարտք եմ տվել, ցայսօր չի վճարել, կարժե՞, որ ես նրան պատասխան տամ…
- Շատ կարելի է, - ասացի, - որ տերտերը հասցրած չլինի նրան. այդ գումարը վճարվել է Միքայելի ձեռքով, բայց նրանից հետո առնվազն ես տասն անգամ պատահած
կլինիմ Այվազյանին և նա ոչ մի անգամ չի ասել ինձ, թե իմ 10 մանեթն ինչո՞ւ չեք տալիս։ Հետո կաթողիկոսն ի՞նչ ասաց։ - Մեկ կուշտ ծիծաղեց. մենք ամենքս էլ ծիծաղեցինք… Ախր 10 մանեթն ի՞նչ է, որ 14 տարում չմոռացվի, արդեն դավնոստն անց է կացել, ասաց Սուքիասը, քահ քահ խնդալով…
IX
Այվազյանից հեռացա ևս մի տեսակ արհամարհանքով և անբավականությամբ։ Այստեղ իրանք հազարներով էին կուլ տալիս անհաշիվ, իսկ մեզ տված 10 մանեթի համար խնայողություն էին ցույց տալիս։ Իբրև տնտես, շատ խեղճ էր
358