և դորանից չի կարելի եզրակացնել, թե մինր զարմանալի շնորհք է ստանում առանց աշխատության, առանց վարժվելու, ձրիապես, իսկ մյուսը դառն աշխատությամբ և վարժապետի օգնությամբ է ուսանում, բայց այսուամենայնիվ չի կարողանում հասնել առաջինին: Իրավ է, լինում են երբեմն այնպիսի մարդիկ, որոնք առանց վարժապետի կարողանում են կատարելության մոտենալ, բայց բոլորովին անհիմն և սուտ է այն կարծիքը, թե դոքա այդ աստիճանին հասնում են առանց վարժվելու, և թե դա մի այլ պատճառ ունի՝ տաղանդ անունով։ Այսպես միայն այն մարդը կկարծե, որ բոլորովին ազատ է ինքնագործունեության և ինքնակրթության գերահրաշ ազդեցությունից։ Մինը վարժվում է ուսումնարանում, մյուսը՝ բացօթյա կյանքումը. մինը վարժապետ ունի, մյուսը չունի, բայց վարժողությունը թե՛ մինի և թե′ մյուսի համար կա, է: Մինը առաջ է գնում վարժապետի թելադրությամբ, որ շատ անգամ լինում է ակամա և կուրորեն, որով և նվազում է յուր սեփական օգնությունը, իսկ մյուսը յուր մտքի օգնությամբ ազատորեն և գիտակցաբար, որով սա առավել ուժ է ստանում առաջ գնալու, մանավանդ որ յուր բոլոր ոգեկան ուժը մի տեղ հավաքած մի նպատակի է դիմում, մինչդեռ առաջինը կամ ամենևին չունի նպատակ կամ այնքան նպատակներ է ստացել վարժապետից, որ ինքն էլ չգիտե, թե դեպի որն ավելի հակամետ է և ընդունակություն ունի դիմելու։
Բայց ինքնակիրթ մարդու աշխատության արդյունքը կախում ունենալով այն կյանքից և դրականությունից, որոնց ազդեցությամբ նա զարգանում է ոգեպես և մարմնապես, հետևապես ամեն տեսակ կյանք և գրականություն կարող չէ ինքնակրթությամբ կատարելության մոտեցած մարդիկ երևցնել և ոչ հանճարավոր վարժապետի օգնությամբ կարելի է մոտենալ այդ նպատակին, եթե նորա ազգային կյանքը և դրականության մեջ չկա հարկադրող զորությունը, որից դրդված՝ առաջ են դնում մարդիկ իրանց արդյանց պատկերը այս և այն անհատի մեջ երևցնելով: Ուստի մարդուս բարի կամ չար ձգտողությանց աղբյուրը նորա ոգեկան աշխարհի մեջ չպետք է փնտրել, թեև տրամադրության