Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/362

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինձ կպատմես կարդացածդ։ Ես նրա հերոսն էի, իսկ նա իմ պահապան և պաշտպան հրեշտակս։ Ես իդեալներ ունեի հափշտակված էի նրանցով, հետևում էի նրանց օրինակին, մանավանդ Բենիամին Ֆրանկլինին, որ ամենից մոտ էր իմ սրտին, դրանցով ոգևորում էի ընկերոջս, որ նեղության համբերի և չհուսահատվի։ Հիմա ժամանակն էր, որ այսպիսի հեքիաթներով սիրտ տայի ընկերոջս. և սկսեցի պատմել մեծ մարդկանց կյանքից զանազան աղետներ...


— Այդ Բոլորը շատ լավ Բայց չունինք, հաց, այսօր ի՞նչ պիտի ուտենք,— ասաց Միքայելը, որ շատ չերևակայեմ ։


— Ի՛նչ անենք թե հաց չունինք,— ասացի ես։— Երևակայիր, որ շատ հաց ունինք, և քեզ բոլորովին կուշտ կզգաս։ — Շատ լավ, մենք կերևակայենք, բայց սայլապանը չի երևակայում, իր հինգ մանեթն ուզում է, որտեղի՞ց պիտի տանք։


— Հոգիս, .դու հավատ ունեցիր և հույս, աստված կտա. ցույց տալով մեզ ճանապարհը, թե ինչպես պետք է գտնել հինգ մանեթի կրկնապատիկը։


Կոշիկներ չունեինք և ոչ տաք հագուստ, իսկ Մոսկվայումըն արդեն ձյուն կար և ռուս ական մարողտ։ Եմ կոշիկներս ոչ երես ունեին և ոչ տակ, իսկ Միքայելինը երես ունեին բայց տակ չունեին։ Հագա ընկեցիս կոշիկները, բան ուզեցի և մեր սայլապանի արմյակ վերարկուն, և այս տարազի մեջ շատ նման էի սալմաստեցի խաչագողի, որպիսիք մեզ շատ պատահեցին Ռուսաստանում թափառողներից իրանց սեփական սայլերով։


Գնացի ուղղակի էագար յան ճեմարանի տպարանը, որ այդ ժամանակ կա կապալով ուներ վերցրած Մամոնտովը, որ հետո բոլորովին գնեց։ Տպարանում գերմանացի ֆակտորը փորձեց ինձ, որ տեսնե իմ վարպետության աստիճանը. մի բան տրվավ հայերեն. շարեցի, շարածս տպեց և չգիտեմ ուր ուղարկեց կարդացնելու. ետ բերին հավանություն ստացած։ — Շատ չավ,— ասաց ֆակտորր,— կարող եք գալ և գործ սկքըսել։ Ասացի, որ փող ենք պարտ մեզ բերողին և ծախսելու էլ ոչինչ չունինք, մեզ մի 10 մանեթ է հարկավոր կանխիկ։