Ֆակտորը մերժեց, ասելով, որ կանխիկ փող վճարել կարող չեն։
- Եթե չեք հավատում, - ասացի, - ահա իմ անցագիրս, կարող եք գրավ պահել ձեզ մոտ։
- Ոչ, չենք ընդունիլ, - ասաց անգութ գերմանացին սառնությամբ և երեսը շրջեց հեռացավ։
Գրաշարներից իմացա Ս. Նազարյանցի հասցեն և ուղղակի գնացի նրա սեփական տունը։ ճանապարհին մտքումս մի լավ ճառ պատրաստեցի և իմ ճառն ինձ վրա այն տպավորությունն արավ, որ Նազարյանցը մեր որպիսությունն ստուգապես իմանալուց հետո, պիտի գրկե ինձ, ճակատիցս համբուրեք ինչպես երբեմն Խ. Աբովյանցը Դորպատում մի պանդուխտ հայի։ նազարյանցը պիտի ասե, թե ուրեմն իմ բանած սերմերս արդեն ձեզ պես գեղեցիկ ծաղիկներ են բուսցրել իմ սիրելի հայրենիքիս մեջ. ուրախ եմ, անչափ ուրախ, և ինձ մխիթարված եմ զգում։ Թող այսուհետև ինչքան կուզեն հարձակվին ինձ վրա, ես այլևս չեմ վրդովվիլ։
Տան դուռը բաց էր, բայց ես անքաղաքավարություն համարեցի ուղղակի ներս գնալ, զանգը քաշեցի։ Ոչ ոք դուրս չեկավ։ Կրկնեցի մի քանի անգամ, մեկ էլ տեսնեմ մեկը բղավելով ցած է իջնում և ասում. -Տեսնում ես դուռը բաց է, ներս արի, էլ ինչո՞ւ ես ինձ անհանգիստ անում։ - Եկողը Նազարյանցն ինքն էր։ Հենց որ դեմս ելավ և հարցրեց, թե դու ո՞վ ես և ի՞նչ ես ուզում, ես սկսեցի իմ արդեն պատրաստած ճառը. «Երկու հայ երիտասարդ եկել ենք»… Նազարյանցն ինձ իսկույն ընդհատեց և ասաց բարկանալով՝
- Հա՜յ, հա՜յ, հա՜յ… զահլա տարաք այդ հայերդ. ես ի՞նչ անեմ, որ հայ եք, կուզեք ջհուդ եղեք, ինձ համար հայը, թուրքը, մլթոնին բոլորն էլ մեկ են։ Այս ասաց Նազարյանցը աչքերը խփած, մեջքի վերի մասը գլխով միասին թեքած, երկու ձեռքը թափ տալով դուրս անելու նշանով, և երեսը շրջեց ու հեռացավ։
- Պարոն Նազարյանց, բայց դուք չհասկացաք, թե ես ո՞վ եմ, ի՞նչ եմ, և ի՞նչ եմ ուզում, - գոչեցի ես նրա ետեվից,բայց էլ ետ չշրջեց երեսը։ նա անհետացավ, իսկ ես մնացի միառժամանակ տեղումս մեխված։ Այսպիսի հու-
363