Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ախաբութ լան կյանքում и պատահած չէի ես <<Երևի սա <<Հյուսիսափայլ>>֊ի խմբագիրը չէր,— ասացի ես,— այլ մի ուրիշ Նազարյանը, բայց ավաղ, իսկ և իսկ <<Հյուսիսափայլ» ֊ի խմբագիրն էր, ուրիշ ո՞վ կհամարձակեր սրբազան կոսմոպուիտությունը անասնական էգոիզմի հասցնել։ Եթե քեզ համար հայն ու մլթոնին միևնույն է, առավել լավ, փառք և պատիվ քո բարձր մարդասիրական զգացումներին, ուրեմն ընդունիր երկուսին էլ, սիրիր երկուսին էլ։ Բայց ոչ, դու մարդատյաց ես և ոչ մարդասեր, դու ինքնասեր ես, բայց նույնիսկ ինքնասիրությունդ բանականի չէ, այլ անբանի)...


Այս կերպ դատելով և դատապարտելով Նաղարյանցին, կրկին գնացի տպարան և այնտեղ իմանալով էմինի հասցեն, ճանապարհ ընկա դեպի նրա բնակարանը, որ բավական հեռու էր։ Գլուխս այնպես էր տաքացել և սիրտս այնպես հուգվել, որ չէի զգում ոտաբաց քայլերս ձյունի և սառույցի վրյով ։


Ես արդեն Թեոդոսիայից մի նամակ էի գրել էմինին և հարցրել, թե արդյոք տեղ կլինի ճեմարանի տպարանում, և ճառաբան ել էի մեր նպատակը, բայց պատասխան չստանալով, ճանապարհ էինք ընկել։ Հիմա որ գնացի մոտը, ասացի, որ ես այն նամակի գրոգն եմ, ձեզանից պատասխան չստանալովհիմա եկել ենք, ու հուսով ենք, որ դուք ինչ որ կարող եք անել կանեք։ Ասացի էլ, որ ես արդեն տպարանումն էի, այնտեղ մեզ համար տեղ կա, բայց կանխիկ փող չեն տալիս.— Ղուք , հուսով եմ, որ չեն մերժիլ։ Նա պատասխանեց.


— Ես ձեր նամակին պատասխանեցի, որ տեղ չկա, չրդաք, որովհետև այդպես ասացին ինձ տպարանում ը. բայց որ հիմա կա և ձեզ ընդունում են, ավելի լավ։ Փող կտան կանխիկ թե ոչ այդ իմ գործը չէ, բայց կուզեք ես կգրեմ, որ եթե կարելի է տալ տան։


Հենց այսպիսի մի թուղթ էլ դրեց էմինը, տարա ավի ֆակտորին, և նա կարդալուց հետո պատասխանեց ինձ սառնությամբ. Եթե կարելի լիներ, ես առաջ էլ կտայի. եթե կարելի է տալ, ինչու ինքը չէր տալիս, երևի կարելի չէ, որ չի տվել...