Ես մնացի շվարած։ Այդ միջոցին մի ջահել ռուս ցրաշար մոտեցավ ինձ, քաշեց մի կողմ և ասաց կամացուկ Մի' սրտնեղիր և ոչ ոքի էլ մի դիմիր։ Համբավաբերի գրաշարը գործը թողել գնացել է. Մսերյանցին շատ է պետք մի հայագետ գրաշար. ինչ ուզենաս հիմա նրանք կտան. ուրեմն կարող ես ուղղակի գնալ Մսերյանցը բներին, իսկ նրանք կենում են հենց մեր փողոցումը, ճեմարանի դեմ, եկեղեցու բակումը, ձախ կողմին։ Ուրեմն ցտեսություն,— ասաց և ձեռքս այնպես ամուր սեղմեց, որ իր քնքուշ սրտի բոլոր զգացումները մի էլեկտրական հոսանքով թափեց իմ սրտի մեջ։ Ես նկատեցի, որ նա շատ .հուզված էր և իր հուզմունքը ծածկեց ինձանից' շուտ հեռանալով։ Այս տղան Յաշան էր, որ հետո դարձավ իմ և Միքայելի անբաժան և սիրելի ընկերը։
Մութն արդեն վրա էր հասնում։ Մսերյանցի բնակարանը թեպետ շատ մոտիկ էր, բայց անժամանակ լինելով այցելությունս վաղվան թողի, և շտապեցի, որ այդ բարի լուրը
շուտով հաղորդեմ Միքայելիս։
Այդ օրը երկուսս էլ քաղցած էինք։ Միքայելս ասաց, որ ինքը հաց է կերել սայլապանների հետ. ես էլ ասացի, որ Նազարյանցի մոտ նախաճաշիկ արի, իսկ էմինի մոտ' ճաշ. և լռեցինք, առանց մեկմեկու հավատալու։ Մեր մեջ մի տեսակ սրտակցություն կար, և միմյանց դեմքի նայելով հասկանում էինք իրար միտք։ Ուրախանալով, որ մյուս օրը և փող կունենանք և գործ, մոռացանք մեր քաղցածությունը և անուշ քնով քնեցինք խոհանոցի փռնի գլխին...
Իսկապես, տասն օր էր ինչ որ մենք քաղցած էինք, այնքան նվազ էր մեր սնունդը։ Խարկովից հեռանալիս Միքայելը մի պարկ լցրել էր սև հացով ու բողկով։ Ես ծիծաղեցի վրան. -այդ ինչ է- ասացի,— որ առել ես, ով պիտի ուտի այդ անպիտան հացը։
Միքայելը <<հըմ>> արավ և ոչինչ պատասխան չտվավ։
Վերջը բանն այնպես պատահեց, որ այդ սև հացն ու բողկը շաքարի ու մեղրահացի տեղ բռնեցին, այնպես ախորժակով էինք ուտում, ուրիշ ոչինչ չունենալով։ Անցյալ օրը վերջին կտորտանքն էինք կերել, իսկ այսօր և ոչ մի կտոր։ Եթե ես Միքայելի պես սակավապետ լինեի, մենք այս օրը