չէինք ընկնիլ ։ «Եկ այսօր մի մարդավարի ճաշ ուտենք», ասում էի շատ անգամ, և նա թեպետ գիտեր, որ մ արդար վարվիր ճաշը մեզ վրա թանկ կնստի, հետո ճմտրդավարի ճաշ էլ չենք ունենալ, բայց խաթրրս չէր կոտրում։ նա չէր ծխում, իսկ ես ծխում էի, և երբ տեսնում էր, որ ես խնայողություն անելու համար էժանագին պապիրոս եմ առել և ծխում եմ զըզվելով, նա առանց ինձ հարցնելու լավ պապիրոս էր առնում ինձ համար։ Երան համար խնայող էր, իսկ ինձ համար շռայլ։
Մյուս առավոտը մի թուղթ գրեցի մագիստրոս Մսերյանի վրա մեկ այն նպատակով, որ եթե տանը չլինին, թուզը и թողեմ այնտեղ, մեկ էլ ոչ ցույց տամ նույն իսկ գրածովս, որ ես մի անգրագետ գրաշար չեմ, այլ ավելի լավ գրող, քան թե շատ գրողի տարածներ, մանավանդ որ արդեն տպված բանաստեղծություն ունեի, թեև «Մեղվի» մեջ։
Մսերյաններր տանը չէին և ես ուրախ եղա, որ թուղթս կկարդան և ըստ այնմ կընդունեն ինձ։ Ծառան ասաց, թե որ ժամին կարող եմ գնալ պատասխանն իմանալու։ Նույն Ժամին գնացի և հայր ու որդի սիրով ընդունեցին ինձ. նրստեցրին իրանց մոտ, և միմյանց ասածը հաստատելով հավատացրին ինձ, որ եթե գրաշարի կարոտ էլ չլինեին, մեղ դարձյալ կօգնեին իբրև արհեստասեր և ուսումնասեր հայ երիտասարդների։ Այդ մարդկանց ասածը գուցե և ուղիղ էր, բայց ես չէի կարող հավատալ։ Նազարյանցը և էմինր իմ հավատը կորցրին։ Մեկ օրվա մեջ ես շրջահայաց և կենցաղագետ դարձա, մեկ օրվա մեջ ես զգացի, թե ուրեմն այսուհետև ինչ տեսակ մարդկանց հետ պետք է գործ ունենամ։ Ստացա փրկարար տաս մանեթը և մի շնչում վազեցի ընկերոջս մոտ, որ նրան ազատեմ գերությունից, որ թափեմ իմ կենդանի գրավս սայլապանների ձեռից։
X
Մենք տեղափոխվեցինք տպարանի բանվորների բնակարանը։ Լուսավորալ անվանված քաղաքները այնպիսի խավար ու մութ անկյուններ ունին, որ Ասիայի ոչ մի խավար քաղաք չունի։