Այն բնակարանները, որոնց մեջ կենում էին Մոսկվայի բանվորները, շատ և շատ ստոր էին մեր ամենահետին գյուղի ախոռից և հավաբույնից։ Այն սնունդը, որ նրանք էին ստանում, տասնապատիկ վատ էր, քան թե մեր շների լակն ու լափը։ Մեր բնակարանը մի սենյակ էր, որի մեջ կային երեք լայն թառեր, մեկը մյուսից բարձր։ Քառասունի չափ բանվորներ և աշակերտներ գիշերում էին այդ թառերի վրա իրանց սովորական կուտն ուտելուց հետո։ Վերի թառը առաստաղից ցած էր միայն երեք քառորդ արշին. այնտեղ պառկողները պետք է սանդուղքով բարձրանային և ներս խցկվեին օձի պես սողալով։ Ես և ընկերս տեղավորվեցինք այդ սողունի բնումը ուրիշ շատերի հետ։ Ինչ անեինք, ուրիշ ճար չունեինք։ «Մի՞թե սրանք էլ մեզ պես մարդիկ չեն, ասում էինք մենք,— ինչպես սրանք, մենք էլ սրանց հետ»։ ճաշն ու ընթրիքը նախաճաշով արժեր երեք մանեթ ամիսը ամեն մի հոգու համար։ Այս գնիցը կարելի էր եզրակացնել արդեն, թե այդ ինչ սնունդ պիտի լինի։ Այսպես որ չլինի, ինչպե՞ս պետք է ապրե ամսական երկու, երեք, և չորս մանեթ ռոճիկ առնողը։ Ռուսները կարողանում են այսպիսի սննդով ապրել։ Մի ահագին չուգունե կաթսայի մեջ լցնում են խոզի ճարպ, կաղամբ, մի կտոր տավարի միս։ Ուտելիս միսը հանում են, մանր կտրատում, ածում մի մեծ փայտե չանի մեջ, խաշում էլ վրան ածում, չանը լցնում դնում սեղանի մեջտեղը և չորս կողմը շարվելով' ընկնում են դրա ջանին, կծոտելով սև հացը։ շատ անգամ հասարակ կվաս են խըպըշտում և այլ անմարս բաներ, բայց ռուսները մարսում են և պարծենում էլ են դրանով, ասելով' (ինչ որ առողջություն է տալիս ռուսին, նույնը մահ է տալիս գերմանացուն»։ Լսել էի, որ ցուրտ երկրի մարդիկն առհասարակ շատ են ուտում, կլիման այդպես է պահանջում։ Այդ շատակերության օրինակը ես աչքով տեսա սայլապանների մեջ։ Դվորներում նրանց կերակրում էին ամեն մի հոգուց երեսուն կոպեկ առնելով բայց այն պայմանով, որ տեղից դուրս գնացողը կըրկին նստելու իրավունք չունենա։ Նախ և առաջ տալիս են կվաս միայն, բայց ահագին չան լիքը։ Դրանից հետո բերում են բորշ, դրանից հետո մի ամբողջ ոչխար խորոված։ 367
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/367
Արտաքին տեսք