դրվում է սեղանի վրա ոչ մի մնացորդ չի թողնվում։ Այդ տապակածից հետո բերում են կաշա, նույնպես ահագին չանի մեջ։ Սրանից հետո մեղր և սպիտակ հաց։ Մեկ անգամ
ուտողները յոթ հոգի էին։ Դրանք, իմ նկատմունքով, որքան կարող էի աչքով չափել կերակուրի քանակությունը, այնքան կերան, որքան կարող չէին ուտել մեր երկրում երեսուն մըշակ։ Ես և Միքայելը մնացել էինք զարմացած և շատ անգամ ասում էինք' «սրանք օշափ են, մեզ էլ կուտեն»։ Շատակերությունը ռուսին չաղացնում է չափից դուրս, ով որ չաղ չէ, կնշանակե ուտելիքը քիչ է, որ ասել է աղքատ է, և այս
պատճառով չաղությանը հայտնի ցույց է տալիս ունևորություն. չաղ մուժիկն անպատճառ և հարուստ է, իսկ նիհարը' աղքատ։
Քաղաքի բանվորներին և' սակավ են ուտեցնում և՛ վատ Ես շատ էի ցանկանում, որ իմ գդալի մեջ մաս-մաս արած մսից մի կտոր ընկնի, բայց այդ այնպես էր հաջողվում, ինչպես գետից ձուկ հանելը։ Բախտի բան էր, մեկ անգամ հաջողում էր, մյուս անգամ ոչ։ Հացն ուտելու բան չէր, այնքան վատ էր, խոզի յուղով կաշն ավելի վատ։ Ախր եթե կերակուրը վատ էր, մեր տված գինն էլ մի բան չէր, ինչ կարող էիր պահանջել։ Այս կյանքը ես քաշեցի մեկ ամիս միայն։ Շուտով ճամփի ծախք վաստակեցինք, և ես Միքա յելին թողնելով Մոսկվայում, ինքս ճանապարհ ընկա դեպի Պետերբուրգ: Այդ գծով արդեն երկաթուղի կար և վեց մանեթ արժեր երրորդ կարգով գնալը։ Հասա Պետերբուրգ և ընդունվեցի գիտությանը ճեմարանի տպարանումը իբրև գրաշար արևելյան լեզուների։
Կյանքումս առաջին անգամ այստեղ տեսա կատարյալ և հոյակապ մի տպարան, ուր և պտըտվում էին բազմաթիվ շոգեշարժ արագատիպ մեքենաներ և տպագրում զանազան
գիտական գրվածքներ մինչև հիսուներեք Լեզվով։ Որքան օտար և անծանոթ էր մի լեզու, այնքան թանկ էր նրա շարելը։ Ընդունակ գրաշարների համար դժվար չէր անծանոթ լեզվի գրերը միայն սովորել, դրա համար տպած ձեռնարկներ կային իրանց տառարկղիկների պատկերներով։ Մտնելուս պես ինձ հանձնեցին մի վրացերեն ձեռագիր, 368
Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/368
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ