Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ևս լիներ նորա մեջ, այլ ընտանեկան և ազգային կյանքի,

Երեխայոց քնքուշ բնությանը շատ բան է հաճելի թվում, որից նոքա գրավվում են հոդով և մարմնով։ Նոքա սկսում են համանմանիլ այն անհատին, որ իրանը գուր է գալիս, կատարել այն գործը, որ իրանը հավանելի է։ Այդ գործը սկզբումը լինում է իբրև խաղալիք, հուսկ հետո օգտավետություն նշմարվելով նորա մեջ, ուղղություն և նպատակ է ստանում, որով և խաղալիքը մոտենում է յուր նախագաղափարի նմանությանը և գերաղանցում ևս։ Այսպես ինքնուրույնաբար աշըղ, փողահար, լարախաղաց և այլ այսպիսի անձինք բավականություն տալով իրանց մանկական ձգտողությամբը, վերջապես հասնում են այդ աստիճանին։ Դոքա այգ չէին լինիլ, եթե տեր ունենային, գործի դնող կամ ուսման տվող ունենային։ Նույնիսկ ուսումնական ինքնակիրթները լինում են գլխավորապես խնամատարից զուրկ Հոգիքը։ Ինչպես նաև բոլոր երևելի գողերը և ավազակները. սոքա ևս փոքրուց սկսում են և մեծուց ավարտում, բայց այսուամենայնիվ սոցա չենք ասում տաղանդավոր։

Մենք բազմաթիվ փաստեր ունինք տաղանդ կամ ձիրք ասած բանը գրելու, բայց համառված մարդոց դժվար թե ազդեցություն գործե նույնիսկ աստուծո հրամանը աշխատության մասին։ Հասկացողին մեկ, չհասկացողին՝ հազար։

Դ

Մարդուս վերին, կամ ասել դեպի կատարյալն ձգտողությունը երկու տեսակ է. մինը դիմում է դեպի ճշմարտություն. մյուսը՝ դեպի բարին։ Այս բարվո ձգտողությունը բուն հոգեկան է, և հոգին է միայն, որ իբրև մասն բարվո կամենում է լինել բարի, զի «Չիք ոք բարի, բայց միայն աստուած »։ Մեր Դավիթ Անհաղթն ևս այս ակնարկությունն ունի արած յուր Սահմանաց գրքին մեջ, ուր ասում է «Պատվականաղոյն է բարին, քան զճշմարիտն»։ Այս միևնույն հայաքն ունի և մեր ժամանակակից ուսումնականաց մեծ