Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
Այս էջը սրբագրված չէ


Երբ որ մտանք իր սեղանատունը, ուր ճոխ նախաճաշիկ էր պատրաստված, կանչեց երեխաներին, որ ծանոթացնե մի հեռավոր երկրացու հետ։ Չգիտեմ ինչ ասաց գերմաներեն, երեխեքը մի առանձին ուրախություն զգացին և քաղցր ժպիտով հրեշտակների պես թրթռալով' եկան ձեռքս բռնեցին և կարծես արդեն վաղածանոթ մի առանձին փայփայանք ցույց տվին։ Կյանքիս մեջ չեմ կարող մոռանալ այն տպավորությունը, որ ստացա այն երկնային հրեշտակներից։ Այստեղ երևակայեցի մեր ընտանեկան խավար ու բարբարոս պատկերը, նրա վայրենի վիճակը, և այն տարբերությունը գտա, ինչ որ կա դրախտի և դժոխքի մեջ։ Պարոն Լեմանը այսօրվանից դարձավ իմ ամենամեծահոգի բարեկամս։ Սիրով ընդունեց Միքայելին, շատ հավանեց։ Ես ասել էի, որ կարող է ռոճիկ չտալ, բայց նա ռոճիկ էլ տվավ, տեսնելով, որ իմ վաստակածը երկուսիս բավականություն չի տալ։ Միքայելն այստեղ ավարտեց իր արհեստի կատարելագործությունը և ստացավ փառավոր վկայական։

XI

1863 թվականի սկզբներում նկարիչ Հ. Պատկանյանը Պետերբուրգում բավական ապահով դիրք էր ստացել։ նրա ձեռքին էր Ամիդիի ծխախոտի գործարանը և մագազինը և ծխա խոտի մատակարարն էր ПОСТаВЩИК նորին կայսերական մեծության։ Նրա մոտ էր բնակվում և Ռափայելը, որ այդ ժամանակ ոչ մի գործի չէր։ Հովհաննեսն ուզենալով Կալուգայից մայրաքաղաք տեղափոխել իր հորը, և եղբորն էլ մի պարապմունք տալ, մի մամուլ էր ձեռք բերել հայերեն տառերով։ Սրանց մի հայագետ գրաշար էր պետք, ինձ հրավիրեցին։ — Քան թե ուռուսի տպարանն եք կնում,— ասաց Հովհաննեսը,— լավ չէ հայի տպարանումը իլեք․ մեզ պետմա մեր Լուսավորչի հավատին հաստատ իլենք...

Որովհետև նոր էի եկել Հայաստանից, պարոնն աշխա-   370