տում էր իր գիտցած գավառալեզվով խոսել հետս, այլ և կըրոնական գաղափարով, որ վրաս խոր ազդեցություն անե և գրավեմ Բայց երր ես սկսեցի խոսել մաքուր գրական լեզվով, նա զգաց, որ անտեղի էր իր փարիսեցությունր։ Ես ընդունեցի դրանց առաջարկությունը։
Մեծ պասի վերջին շաբաթներն էր։ Պիտի տպվեր Մեծին Պետրոսի պատմությունը և զատկի տոներին նվիրաբերվեր մի շատ բարձրաստիևան անձի, նրա ողորմածությունը հայցելու համար։ Դրանից կախումն ուներ իրանց հորը մայրաքաղաք բերելու հրաման ստանալը։ Ժամանակը կարճ էր պետք է աշխատեի զիջեր-ցերեկ։ Տառերը քիչ էին և կոտրատված, պետք էր ջոկջկել մամուլը ձեռքի էր, ուշ էր հասցընում տպագրությունը։ Օրվա մեջ երկու ժամ հազիվ էի քընում. մի գիշեր էլ ամենևին չքնեցի և մյուս օրը առավոտվա տասը ժամին աչքերս արյունով լցվեցին, էլ ոչինչ չտեսա և վայր ընկա թուլացած։ Ռափայելը եկավ, տեսավ իմ վիճակը և բացականչեց.
— Ափսո՝ս, գործն ուշացավ։ Այս խոսքը գնդակի պես դիպավ սրտիս, բտյց ոչ մի պատասխան չտվի։ Մտքումս միայն ասացի, թե որքա ն փչացած է այս մարդը, որ իմ աչքերի համար ոչ մի ցավ չի զգում։ Այդ րոպեից նա այնքան վատացավ իմ աչքում, որ էլ ոչ մի բանով չէր կարող լավանալ։ Սառը ջրով թաց արած քաթան դրի աչքերիս և պառկեցի տեղումս' քունս կշտացնելու համար։ Մյուս օրը բավական լավ էի և գործն էք հասցրի իր ժամանակին։ Այս աշխատությունը մի բառացի թարգմանություն էր ռուսերենից մանուկների համար շինած մի պատմության, բայց այս հանգամանքը ծածկեց թարգմանիչը և ճակատին տպագրեց <<աշխատասիրություն>>։
Ուրիշի գաղտնիքն իմանալը շատ անգամ փորձանք է բերում իմացողի գլխին։ Մարդասպանը հարկադրված է սպանել և նրանց, որոնք կարող էին մերկացնել նրա եղեռնագործու թյունը։ Խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, որոնք որևիցե չարագործության պատահմ ամբ ականատես են եղել, զգույշ կենալ. չասեն թե ազատ կմնան իրանց գաղտնապա 371