Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդարև իմ ինքնակրթությանս համար այս շատ ձևռնտու պայման էր։ Վճռեցինք գնալ, և ես իսկույն ճանապարհ ընկա դեպի Մոսկվա։ Գնացի Նազարյանցի մոտ իբրև նոր և նրան անծանոթ մի մարդ։ Եվ հիրավի, ես այլևս այն չէի, ինչ որ առաջ։ Հիմա հագնված եմ վայելուչ ձևով և մինչև անդամ ավելի ճոխ, քան թե պետք էր, ուրեմն այլևս չէի խրտնեցնիլ այն մարդկանցը, որոնց խելքն աչքումն է և ոչ գլխումը։ Լավ հպգուստին նշանակություն չտվող մարդիկր մի առած ունին, թե <Հագուստի համեմատ կընդունեն, իսկ խելքի համեմատ ճանապարհ կդնեն»։ Իհարկե այդպես է, բայց որ շատ անգամ էլ միայն հագուստին նայելով' ուղղակի ճանապարհ են ձգում, առանց խելքի մասին մի գաղափար կազմելու, սրա դեմ ինչ ունիք ասելու։ Եթե ես մեկ լավ հագնված մարդ լինեի, կարելի բան է, որ Նազարյանցն այնպես վարլեր ինձ հետ, ինչպես վարվեց։ Ով է բացառության վրա ուշադրություն դարձնում, մանավանդ մեծ քաղաքներում, ուր հազար տեսակ թափառաշրջիկ բախտախնդիրներ կան։

Այս անգամ Նազարյանցն ինձ շատ սլատվով ընդունեց, մոտը նստեցրեց, երկար խոսեց, բողոքեց հայերի դեմ, որ իրան չեն հասկանում, չեն գնահատում։ Խոսակցի վրա այն տպավորությունն էր գործում, որ այդ մարդը մեկ հատ է, իրանով հափշտակված, ընդդիմախոսել կարելի չէր, և հենց շատերին էլ, որոնք ուզեցել են մի բան էլ իրանք ասել, մի կարծիք հայտնել, Նազարյանցը այսպիսի նկատողություն է արել <Լսեցեք, եղբայր սիրելի, լսեցեք, լսելն անգամ շատ է ձեզ համար».. Սրա պատճառն այն էր, որ իր ժամանակ հայերիս մեջ չկար նրա չափ և նրա նման աշխատասեր մի մատենագիր։ Այդ մարդը հիմք դրավ գրական լեզվի նոր ուղղության և նոր գրական դպրոց ստեղծեց, որով սարսափելի հարված տվավ ընդարմացած և թմրած ուղեղներին։ Նազարյանցի այս մեծ գործը դեռևս ըստ արժանվույն գնահատված չէ հայ հասարակության և նորագույն գրագետների կողմից, որոնք շատ թեթև աչքով են նայում նրա աշխատության և ուղղության վրա։ Նազարյանցի և Աբովյանցի նմանը դեռևս չի ծնվել մեր մեջ։ Առաքյալներ շատ ունինք, բայց հիմնադիրներ' և ոչ մեկը։ 375