Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստացած նպաստի փոխարենն էր, որ դաս էին տալիս ձրի։ Բայց դրան ցից մեկը ամենից աղքատ էր, ստացած օքնությունն իրան չէր բավականացնում, վարձով դաս գտնելու էլ շնորհք չուներ։ Բացի մաթեմատիկայից ուրիշ աեարկա չէր սիրում և մինչև անգամ սովորածն էլ մոռացել էր. միակողմ անի էր բոլորովին։ Լեհացի էր և ազգասեր։ Այսքանը բավական էր, որ մենք սերտ սիրով կապվեինք միմյանց հետ։ Ես առաջարկեցի, որ իմ սենյակ ումս բնակի և ինձ հետ ճաշի։ Մերժել չէր կարող, այնքան սրտանց էր իմ առաջարկությունը։


Այս ձևով իմ ուսումնառությունս տևեց միայն մեկ տարի որից հետո ես Մոսկվայից հեռացա, կամ ավելի ուղիղն ասեմ, փախա Պետերբուրդ։ Սրա պատճառը հետևյալ հանգամանքներն էին։


Զանազան տպարանների հառաջադեմ դրաշարներից և ուսանողներից մի ընկերական խումբ էինք կազմել։ Հավաքվում, էինք մեկտեղ և զանազան նախագծեր կազմում, վիճում, դատում մեր խելքից շատ վեր բաների վրա։ Այս ոչինչսա մինչև անգամ օգտակար էր մեզ համար և զարգացուցիչ, Բաձ մեր ժողովներից հետո խենթություն շատ էինք անում: Միքայելը մոտս չէր, որ ինձ զսպեր, գժության մեջ չէի ուղում ոչ մեկից ետ մնալ, այլ եթե կարելի է գերազանցել բոլորին։ Ուր որ դնում էինք խմբովին, մեր առաջին գործն էր լինում անկարգություն անել։ Տակնուվրա էինք անում շատ պանդոկներ և կանանոցներ մի որևէ առիթով, իսկ առիթներ այդպիսի տեղեր միշտ լինում էին և այն էլ շատ առատ։ Օտար մեկը վիրավորում էր մեզանից մեկին, այդ արդեն բավական էր, որ վրա թափվեինք և աթոռ ու սեղան Որտեինք և ջարդեինք մեր հակառակորդների քիթ ու պռունկը։ Այդ ժամանակ այժմյան խստությունը չկար և մեծ նշանակություն չէին տալիս ոչ մեր ժողովներին և ոչ նույնիսկ մեր անկարգություններին։ Եթե երբեմն տանում էին և ոստիկանատուն, այնտեղ մի թեթև նկատողություն էին անում և արձակում։ Բայց ես զգում էի, որ լավ բան չէ մեր արածը, մանավանդ սր մտադրվել էինք ծեծել մի քանի գերմանացի ֆակտորների, որոնք շատ բարբարոսաբար էին վարվում ռուս գրաշար