Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ների հետ և նախապատվություն, մեծ ռոճիկ և օգտակար գործերը հանձնում էին իրանց ազգակիցներին։ Ռուսաստանի բոլոր գործարաններում ռուս տարրը սաստիկ ճնշված էր գերմանանցոց ձևռքում, և միայն ռուսներն էին, որ կարողանում էին տանել այդ տնտեսական ճնշումը, իրանց վբեժը արաղի մեջ թափելով։

Մոսկվայից հեռանալու համար ունեի և մի ավելի կարեվոր առիթ։ Այդտեղ ծանոթացա մի աղջկա հետ։ Այգ պատահեց իմ նոր բարեկամ Յաշայենը տանը։ Աղջիկը ղրանց մոտավոր ազգականն էր, շատ գեղեըիկ, քնքուշ, լավ ուսում առած և շատ կարդացած և զարգացած։ Ինքը մեն մենակ, ոչ հայր, ոչ մայր, բայը ապահովված էր նյութապես։ Այդ աղջիկը սիրահարվեր ինձ վրա. սպասում էր, որ այսօր թե վաղը ես կհայտնեմ իրան իմ փոխադարձ սերը։ Խեղճը չէր իմանում, որ այդ խոսքն իմ բերանից դուրս գալուն պես' հոգիս էլ հետը պետք է դուրս գա։ Սիրահարված էի և ես, մինչև անգամ հիացած և հափշտակված, բայը իդեալական սիրով, պաշտելու չափ։ Շատ անգամ ամբողջ գիշերներ էինք լուսացնում։ Ժամանակի ընթացքը մեզ համար զգալի չէր• մեր խոսակըության նյութն անհատնելի էր։ Նա պատմում էր իր կարդաըած վեպերի բովանդակությունը, և այդ տեղից սկսում էինք մարդկային հոգու զանազան հատկությունների մասին ճառել, զոռ տալով մեր երևակայությանը, որ անսանձ կերպով թռչում էր առանը մեր կամքի։ Հոգեկցություն, նախազգաըմունք, համակրություն և գլուխ ամենայնի' սեր իր բոլոր աստիճաններով և տեսակներով մեր բացատրությանն էին ենթարկվում, և բացատրում էինք միակերսլ և միանման, լրացնելով իրար պակաս թողածը։ Խոսում էինք և բանաս՝ տեղծների մասին, թե որի մեջ ավելի հանճար, ավելի տաղանդ կա, կամ ինչ տարբերություն կա հանճարի և տաղանդի մեջ։ Երկուսս էլ Լերմոնտովին բարձր էինք դասում Պուշկինից։ Մեկ օր նա այսպիսի մի բան աստց, «Լերմոնտովը չգտավ մի հոգի, որ կարողանար բավականություն տալ նրա բարձրասլաց սիրույն. եթե ես նրա ժամանակ եղած լինեի և նրան ծանոթ, նա անպատճառ իմ մեջ կգտներ իր որոնածը» Այս ասաց նա ոչ թե ինձ բան հասկացնելու կամ դրա 378