Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վելու դիտավորությամբ, այլ անմեղ հավատով ու պարզամըտությամբ։

Մեկ գիշեր էլ շատ ոգևորվեց Վարվարա Պետրովնան (այսպես էր անունը )։ նախ կարդաց իր գրած բանաստեղծությունները, որոնց մեջ նկարագրում էր իր տածած սերը դեպի մի երիտասարդ, նկարագրելով նրա ներքին և արտուքին գեղեցկությունները. բայց նա փախչում է իրանից, որովհետև նրան դեպի իրան է քաշում իր տառապյալ հայրենի քը, և այստեղ բացականչում է. <<չէր իմանում խեղճը, որ հենց դրա համար էլ սիրում էի իրան, բայց փափագում էի. որ ինքն էլ ինձ սիրեր»։

Ես մնացի լուռ, չիմացա ինչ պատասխան տամ։ Նա ուզեց նյութը փոխել. մոտս նստեց դիվանի վրա և սկսեց Պուշկինի <<Կովկասի գերին» ամբողջապես բերան ասել։ Երբ որ վերջացրեց, կուռը գցեց վզովս և ճակատիցս համ բուրեց, կարծես կարոտելով, որ մեկն էլ իրան համբուրեր նույնքան վառ սիրով։

Մենք շատ էինք խոսել սիրո մասին, շատ էինք արծարծել Տուրգեն <<Накануне>> վեպի բովանդակությունը և կողմնակի կերպով հասկացրել էի, որ ես օտար աղջիկ, մա նավանդ ռուս աղջիկ, որքան էլ որ սիրելիս լինիմ, ինձ կին չեմ առնիլ. ասել էի, թե ինչ պատճառով։ Այժմ ես բացվեցի ջերմ համբույրի ազդեցության տակ և ասացի.— Վարվարա Պետրովնա, գիտեք ես որքան շնորհակալ եմ ձեզանից Կյանքումս դուք առաջին աղջիկն եք, որ ձեր անկեղծ սիրով ահագին ազդեցություն եք գործել իմ բարոյական և մրտավոր զարգացման վրա։ Դուք ձեր զարգացումը անձրևի պես տեղացել եք իմ հոգուս մեջ։ Ձեր սիրով կենդանություն եմ ստացել. ձեր սիրով մեղմել, քնքշացրել եմ իմ շատ կոպիտ բնավորությունս։ Միով բանիվ դուք, առանց ձեր գի տության, դարձել եք իմ ոգևորող մուսան։ Ես հուսով եմ, որ մեր այս հարաբերությունը այսպես էլ կշարունակվի, առանց այլ կերպարանք առնելու, ես կլնիմ ձեր սիրելի եզր այրը, իսկ դուք իմ ամենասիրելի քույրս... — Այո" բացականչեց Վարին կան և թաշկինակն աչքերին դնելով' սկսեց հեկեկալ։ Ես համբուրեցի նրա ձեռները 379