Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մասը, միայն այս զանազանությամբ, որ սովորաբար բարի ասելու փոխանակ ասում են օգտավետության: Օգտավետություն և բարի բոլորովին իրարու համապատասխանող բառեր են, վասն զի չկա ոչինչ իսկապես օգտավետ, որ բարի չլինի, և ոչինչ բարի, որ օգտավետ չլինի։ Բայց որովհետև մեր բոլոր բարոյական պարտականությունքը ավելի բարվույն հարմար է վերաբերել, քան թե օգտավետին, ուստի մենք բարին ընտրեցինք, որ բարի լինելով հետևապես չար չէ, ուրեմն և օգտավետ է։ Բայց քանի~֊քանի~ ճշմարտություններ կան, որ չար են և վնասակար։ Խոհեմությունը պահանջում է, որ օգտավետից և ճշմարտիր բարին ընտրենք։ Այս է ահա առաքինության ուղիղ ճանապարհը։ Բայց ո՞րն է այն հնարը, որ առանց շեղելու այդ ճանապարհից, առաջնորդում է մեզ ուղղապես։


Նախ՝ մտաց կանոնավոր զարգացումը։ Մտաց կանոնավոր զարգացումը կայանում է նորան ամբողջապես զարգացնելումը։ Միտքը ունի ընդունակություն զգալու, երեվակայելու, հավատալու, հիշելու, դատելու և հասկանալու։ Այս այլևայլ հատկությունքը այլևայլ սնունդ են պահանջում զարգանալու համար։ Ինչպես մարմնո զարգացումը և հանգստությունը փոփոխականության մեջ է կայանում և ոչ անշարժունության, այս միևնույն օրենքին է հպատակ և մտքի զարգացումը 1. հասակի այլևայլ շրջանում երևան են գալիս զանազան պահանջմունք. այդ պահանջմունքները

1 Կյանք ունեցող էակի հանգստությունը շարժանության մեջ է կայանում, իսկ անհանգստությունը՝ անշարժության, ահա′ ինչպեաս Մարդս ոտքի կանգնած բեզարում է, նստում է՝ հանգստանում է, շատ նստած բեզարում է, պառկում է՝ քնում է… Նա քաղցում է, ուտում է, կշտանում է, մարսում է, դարձյալ քաղցում է, բայց միայն ուտելով խմելով նա ձանձրանում է և տկարանում. սկսում է մի բանի պարապել, միակերպությունը նորան ձանձրացնում է, ձեռք է զարկում և ուրիշ բանի։ Ահա այսպես փոփոխակի գրության մեջ է գտնում նա յուր հանգստությունը և թե երջանկությունը։ Աշակերտը մի գործի միայն զբաղվելով, կձանձրանա. ձանձրությունը պատճառ կլինի ատելու այն գործը, իսկ ատելությունը կպակասեցնի նորա ընդունակությունը և աշխատության ժամանակաչափը և հետևապես նա չի դառնալ այն, ինչ որ ուզում էր նորանիք շինել յուր իմաստակ դաստիարակը: Երեխան