Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Այս էջը սրբագրված չէ


և սկսեցի ճառել իդեալական սիրո վեհությունն ու վսեմությունը, իսկ ռեալական սիրո ոչնչությունը։ - Ռեալական սերը հանգցնում է, - ասացի, - հոգեկան սիրո կրակը, բաժանում, անջատում է հոգեկցությունը, դադարեցնում է երևակայության թռիչքը, ցածրացնում է ճշմարիտ սիրո բարձրությունը, շնորհազուրկ է անում, մերկացնում. հոգեկան հափշտակությունից հետո հիասթափություն է առաջ բերում։ Ես չեմ կարող իմ պաշտած աստվածուհուն զրկել իր երկնային զորությունից, քանի որ այդ զորությունն ինձ վրա է տարածում. ես այդ կհամարեմ մի սրբապղծություն...


Ահա այս բանից ես մտածեցի անպատճառ հեռանալ, վախենալով, որ մի գուցե կրակի հետ խաղալով ընկնե մեջը ճրագի չորս կողմ թրթռող թիթեռնիկի նման։


Իմ սիրո այս վերջին արկածը պատմեցի ես իմ ուսանող վարժապետին՝ Սոկուլսկուն, որ շատ էր ցանկանում ծանոթանալ այդ տարօրինակ աղջկա հետ։ Նա ասաց.- Լսիր, հոգյակս, թող այդ աղջիկը իմ իսկական կինս լինի, իսկ քո իդեալական սիրուհին։


- Ո՛չ,- պատասխանեցի,- իմ իդեալական սիրուհին պետք է իմ աչքումն անարատ լինի, ինչպես հրեշտակ, մի ամենափոքր բիծը նրան սատանա կշինի իմ աչքումս։


Պետերբուրգ գնալիս ես «մնաս բարևի» չգնացի, մի նամակ գրեցի տվի Սոկուլսկուն և Լյուիսի ֆիզիոլոգիան, որ Վաբինկան տվել էր ինձ կարդալու, և ասացի՝ տար իրան տուր և ծանոթացիր։

Վերջը Սոկուլսկին ամուսնացավ Վարինկայի հետ, բայց տարի չքաշեց, ծնունդի վրա մեռավ խեղճը։

Երբ որ մտքիս մեջ ծագում է մի բան անելու, էլ չեմ կարողանում համբերել, սպասել, աշխարհքը մթնում է գլխիս, էլ ոչ մի բան աչքիս չի երևում, ոչ մի բանի ձեռքս չի կըպ- չում։ Մտադրվել եմ գնալ Պետերբուրգ, բայց գործը կարող էր կիսատ մնալ, իսկ այդ անազնվություն կլիներ իմ կողմից, եթե մի իրավացի տեղիք չունենայի։ Այդ տեղիքը տվավ ինքը Նազարյանցը։ Շարելու նյութը ուշացնում էր։ Աշխատակից չուներ, ամեն ինչ ինքն էր գրում, ինքն էր թարգմանում, շատ անգամ ոչինչ բաներ և զանազան կեղծ անուններով։

380