Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս բանը, որ մի չնչին բան էր, Նազարյանցին կատաղեցրեց. - «Ես իմ գրաշարիս թույլ չեմ տալ, - ասաց, - որ նրա համար բան շարի»։ Եկավ արգելեց ինձ և ասաց. - Եղբայր սիրելի, նա մարդ չէ, այլ խո՛զ է, խո՛զ, քո տեսած խողերից չէ, դա վատթար տեսակից է»… Ռուս գրաշարները էմինին հայտնեցին Նազարյանցի արարմունքը։ Նա էլ եկավ ինձ մոտ և ասաց. - «Դուք դրան ինչո՞ւ եք լսում, դա խելագար է, զուրկ մարդավարությունից. դա որտեղ էր դեռ, որ ես ձեզ համար այստեղ հոգացի, որ տեղ տան»…


Մտքումս ասացի՝ շատ հոգացիր, շա՜տ… երկուսիդ էլ երեք նահլաթ, ամեն մեկիդ հինգ։ Հայոց ազգի աչքը լույս, որ ձեզ պես գիտնականներ ունի. իբր թե մեկդ Մովսես Խորենացին եք, մյուսդ Դավիթ Անհաղթը։


Էմինին միամտացրի ես, որ կշարեմ, որպեսզի «երախտահատույց» լինիմ։

նազարյանցի հետ ունեցած կռվից հետո ես այլևս չէի կարող նրա հետ որևէ հարաբերություն ունենալ։ Այդ տարին ես շարեցի Շահազիզի «Լևոնի վիշտը» և միայն այդ մարդուն սիրեցի ես Մոսկվայի հայերից։


Մեր կռիվը շատ հարմար ժամանակ պատահեց «Հյուսիսափայլ»-ի համար։ Այդ ժամանակ Միքայելը մոտս էր։ Ձուլարանումը հիվանդացել էր, նոր եկել էր ինձ մոտ, որ փոքր ինչ կազդուրվի։ - Դու գնա՛, - ասաց, - ես մի կերպ յոլա կտանեմ, կշարեմ «Հյուսիսափայլ»-ը քո պատրաստած աշակերտների հետ։


XIII


1864 թվականի վերջերում, ես կրկին Պետերբուրգումն էի, լավ պատրաստված ինքնակրթությունս ազատ կերպով շարունակելու համար։ Գրաշարությունից ազատվելու միտքը, որ առաջ ինձ համար մի ցնորք էր համարվում, քանի գնում էր՝ մոտենում էր իրականության։ Այժմ ես թափ Էի տվել մտավորապես, ինչպես մի ժամանակ ֆիզիկապես։ Այժմ իմ մեջ զգում էի մի մտավոր անզուսպ ուժ։ «Մի՞թե ես պակաս կգրեմ, քան թե Ռափայել Պատկանյանը, քան թե Նազարյան


382