վածների մասին։ Վերջում էլ կարդաց մի այսպիսի բան, «Այս երեկոյին անդամների միաձայն հավանությամբ պ․ Ղազարոս Աղայանցը ընդունվեց ուսանողական ժողովի անդամ»։
Արձանագրության այս կտորը ընդունվեց բուռն ծափահարությամբ։ Պ. Եզյանցը ձեռքս սեղմեց, շնորհավորեց և ասաց. «Հուսով եմ, որ եկող ժողովին դուք էլ մի բան կբերեք կարդալու»
XIV
Ուսանողական ժողովի անդամ ընդունվելս այնքան անակընկալ էր ինձ համար և հանկարծական, որ երբ լսեցի արձանագրությունը, քիչ մնաց ուշաթափվեի իսկույն և վայր կընկնեի, եթե չբռնեի աթոռի մեջքից։
Շատ հետո ես հանդիմանեցի Ռուբենին, որ շատ անզգույշ վարվեց։ - Մենք ամենքս էլ նկատեցինք, - ասաց Ռուբենը, որ դու շատ զգացվեցար, բայց չէինք կարող իմանալ դրա չափը։
Ժողովից հետո ես և Ռուբենը միասին գնացինք տուն։ Ամբողջ ճանապարհին ես լուռ էի, այս աշխարհում չէի և չէի իմանում, ինչ էր խոսում Ռուբենը։ Հենց որ հասա հռչակավոր անկյունիս սենյակը, ուր գիշերը ես մենակ էի լինում, որովհետև տանտիրոջս արհեստանոցն էր և ոչ ննջաաբանը, ես բերանքսիվայր ընկա մահճակալիս վրա և մի կուշտ լաց էլա։ Այսպես թեթևացնելով լցված սիրտս, վեր թռա տեղիցս և բացականչեցի.
- Ես պետք է գրեմ, այո՛, պետք է գրեմ… այս ի՞նչ բան է, որ գրել եմ։ Վերցրի գրած ոտանավորս և կտոր-կտոր արի։ Ես հիմա էլ այն չեմ, ինչ որ քեզ գրելիս. հանաք մասխարությո՞ւն է, ի՞նչ է՝ լինել ուսանողական ժողովի անդամ…։
Եվ սկսեցի գրել իմ «Արություն և Մանվել»-ս, որի մեջ ուզեցի դուրս բերել ինձ, չմոռանալով և իմ Միքայելինա որին շինեցի Մանվել։ Չգրեցի «Հարություն», այլ «Արություն» իբր արիություն, այրություն, քաջություն, այդ հատկությունները գտնելով հերոսիս մեջ։
389