Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարկադրում են մտքի այս կամ այն հատկությունը չորանալու կամ նվազելու. այս շեղման առաջը կարող է առնել կանոնավոր կերպով նախակրթվելեն զկնի ինքնակրթությունը, ինչպես մտքի, նույնպես և մարմնո վերաբերմամբ: Երկրորդ՝ ուժեղություն և առողջություն մարմնո, որ ընդունակ է անում էակին ընդդիմանալ կենսական դառն հանգամանքներին և ընկճող ու թուլացնող դիպվածներին։ Երբ որ այս երկու կողմանև կատարյալ է, այսինքն երբ որ ոգեպես և մարմնապես պատրաստ է պատերազմելու, այնուհետև նորա ուղղապես ապրելը կամ հառաջադիմությունը կախում ունի հաղթելուց այն հզոր թշնամուն, որ կտրում է նորա բարոյական ճանապարհը։ Այդ թշնամին է սատանան, եթե կարելի է այսպես ասել։

Հոգին ինքն իրան չէ առաջնորդում այս սնոտի կենցաղույս մեջ. կամքի ազատությունը դրական չէ, այլ համեմատական, սահմանափակված։ Հոգվո առաջնորդողը միտքն է, որո զարգացման աստիճանից կախում ունի նորա այսպես կամ այլապես լինելը։ Այս կարծիքին համաձայն է բոլորովին մեր խնկելի Եղիշեի այն խոսքը, որ բացականչեց Ժամանակակից դառն հանգամանքներեն ստիպված, թե «Բոլոր մարմնոյս հոգի է կենդանութիւն, իսկ հոգւոյ և մարմնոյ միտք են կառավար, և որպէս առ մի մարդ, այսպէս առ բոլոր աշխարհս»:

Բայց ո՞րն է այն հզոր թշնամին, զոր մենք փոխաբերաբար սատանա անվանեցինք, որով գուցե շատերին գայթակղելու տեղիք տվինք. ըստ որում այնտեղ, ինչտեղ մեզ տվին տհաս լինելով, մի դրության մեջ երկար ժամանակ դիմանալու կարողություն չունի, նա այնքան ուժ չունի դեռևս, որ կարողանա դեմ կենալ այն կրքերին, արարիչը նորա իսկ երջանկության համար դրել է նոր բնության մեջ։ Երեխան ոգի ունի, ուզում է զվարճանալ, երգել, խաղալ մտածել և դատել: Երեխան ոգի ունի, ուզում է աշխատել: Ահա թե ինչու արհեստ է հարկավոր մտավոր պարզացման հետ միասին: Ինքնակրթության արդյանց շոշափելի գաղտնիքը նորա մեջ է, որ դրանով պարապողները գլխավորապես մի որևիցե արհեստ են ունենում, ընթերցանությունը լինում է երկրորդական պաշտոն, իրրև հանգստության միջոց. նոքա հարկադրված չեն սերտելու, որ մյուս օրը ծեծ չուտեն, այլ երբ որ գործից բեզարում են, սկսում են կարդալ…