Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քսան տարեկանինը' ավելի ևս։ Այդպես են բոլոր հոգեկան զգացումները։ Ժամանակի ընթացքում դրանց հավաքէիլը ահագին ուժի է հասնում և արտահայտվելիս քարուքանդ ա- նում իր բնի շորս կողմը։ Կարող է պատահել, որ այսպիսի ծնունդը առաջինը և վերջինը լինի, ինչպես Աբովյանցի <<Վերք Հայաստան ի»֊ն։


Երբ գրածս պատրաստ էր և արտագրելոա էլ կարոտոաթյուն չուներ, ես հոգով հանդարտվեցա, բայց շատ հոգնած էի և ջարդված, ինչպես մի հիվանդադարձ, կամ ինչպես իբ անդրանիկ ծնունդից նոր ազատված մի մայր։ Վեր առա ծնունդս և տարա տվի Ռուբենին, որ նա մկրտի։ Ախր բանը ցավով ծնելը չէ, այլ ձնածն է։ թզուկը կարող չէ հսկա ծնեխ իսկ հսկան երբեմն թզուկ է ծնում։


— Ահա մի բան եմ գրել, —ասացի, — առաջ դուք կարդացեք, եթե կտեսնեք, որ արժանավոր բան չէ, դուրս չբերեմ ժողովի մեջ և չխայտառակվի մ։ — Կարդացեք, — ասաց, — ես կլսեմ։ Ես կարդացի մի գլուխ։ Ռուբենը հափշտակվեց, որքան առաջ գնացինք, այնքան սաստկացավ նրա հափըշտակությունը, և վերջումը բացականչեց,


— Դու մի այնպիսի բան ես գրել, որի գինը ինքդ չես կարող իմանալ։ Ես չափից դուրս ուրախ եմ. դա մի կարգե դուրս բան է, մեր գրականության մեջ նմանը չկա


հարկե ուրախ կլիներ Ռուբենը, որովհետև ես իր արած գյուտն էի, բայց ես էլ պակաս ուրախ չէի իմ գտնվելուս համար։ Ռուբենի հավանությունը ինձ սիրտ ու վստահություն տվավ, որ ավելի լավ կարդամ։


Առաջիկա ժողովը շատ բազմամարդ էր։ Էսել էին, որ մի նոր բան պիտի կարդացվի, եկել էին և կողմնակի ինտելիգենտ մարդիկ հատկապես ինձ տեսնելու և լսելու։ Սկսեցի կարդալ և նմանը չտեսնված ընդունելություն գտավ։ Մի գլուխ ծափահարում էին և զանազան բացականչություններ անում։ Գլխավորն այն էր, որ այդ բոլորն անկեղծ էր, բխում էր ազնիվ սրտերից, Այդպես կարող են լինել միայն ուսանողներն իրանց իդեալական աշխարհում եղած ժամանակս Վերջում ամենքն էլ ձեռքս սեղմեցին և շնորհակալություն հայտնեցին։