Պարոն Եզյանցը շնորհավորելով ինձ, հայտնեց և այսպիսի բան ․
— Պարոն Սանասարյանցին դուք շատ դուր եկաք և նա ասաց ինձ, որ կհոգա ձեր ուսման ծախքը, որ դուք բոլորովին նվիրվեք ուսման, պատրաստվեք քննություն տալու և մտնեք համալսարան։
— Ես չեմ կարող, — ասացի, — այդ պայմանը հանձն առնել, միգուցե չկարողանամ կատարել և ձեզ մոտ սևերես մնամ։ Ես մի բան կխնդրեմ ձեզանից. առաջարկեցեք, որ եկեղեցում ը ինձ երգելու պաշտոն տան, և մի թեթև ռոճիկ դրա համար, ինչպես այդ անում են շատ ուսանողների, որոնք երգել էլ չգիտեն, իսկ ես լավ գիտեմ։
— Շատ լավ, — ասաց.— ես այդ մասին կխոսեմ Սուլթան շահին (գեներալ), նա ավելի մոտիկ է Լազարյանին, բայց դուք մեկ ծանոթացրեք ձեզ, գնացեք մեկ անգամ երգեցեք«
Այս անցքից հետո ինձ և Մարտիրոս Սիմոնյանցին ընտրեցին ((լեզու մշակող», մենք պիտի սրբագրեինք մյուսների գրածներն ու թարգմանածները։
Մյուս շաբաթ օրը ես առաջին անգամ գնացի հայոց եկեղեցին։ Եկեղեցի չգնալուս պատճառներից մեկն էլ ահա ինչ էր. Մոսկվա նոր եկած ժամանակս մի օր գնացի ժամը
իբրև հաջողակ ձայն ունեցող և շարական դաս առած մարդ, ուղղակի գնացի հոգևորականների դասը և առաջարկեցի ավսգքահանային, որ թույլ տա ինձ շապիկ հագնել և երգել, որ հայ եկեղեցու սովորությամբ ոչ ոքի չի մերժվում։ Բայց հայ քահանան կոպտությամբ հրնդեց ինձ, ասելով.—ինչ հարկավոր է, դու ով ես, գնա , գնա ... Ես հեռացա, բայց ժամումն էլ չկանգնեցի և այնուհետև էլ ժամ չգնացի, ասելով մտքումս' <<այստեղի ժամն էլ չէ ժամ եղել, հայն էլ ո՞րտեղից հայ կլինի... >>
Պետերբուրգի եկեղեցում Մոսկվայի հակառակ ընդունելություն գտա։ Երևի բախտիս անիվը շուռ էր եկել և ամեն ինչ պտտվում էր դեպի աջ։ Այս տեղի ավագ քահանան տեր
Գրիգորն էր։ Սա նույնպես ներկա էր նախընթաց գրական ժողովին։ Ամենքր գովում Լին իմ գրվածքր, իսկ սա իմ հասակը, մորուքր և ասում էր. — ((Մեր Տիգրան Հայկազնին